Հակաբեղմնավորման մեթոդներ, որոնք հակացուցված են կրծքով կերակրման ժամանակ

Հետ ծննդյան շրջան

Կոմբինացված հակաբեղմնավորիչ հաբեր: Սրանք դեղահաբեր են, որոնք պարունակում են  երկու հարմոն բարձր քանակությամբ, մեկը  էստրոգեն  խմբից, մյուսը՝ պրոգեստերոն խմբից:

Արդյունավետությունը բարձր է, սակայն կրծքով կերակրման ժամանակ խորհուրդ չի տրվում օգտագործել, քանի որ այն վատացնում է կաթնարտադրությունը , բացի այդ  ուշացնում է երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացումը:

Հարմար է  այն ժամանակ, երբ փոքրիկը միայն արհեստական կաթով է սնվում: Այդ դեպքում կարող եք այն օգտագործել ծննդաբերությունից 3-4 շաբաթից հետո և անպայման գինեկոլոգի նշանակմամբ:

Օրացույցային մեթոդ: Չի գործում ծննդաբերությունից հետո, քանի որ դաշտանային ցիկլն անկանոն է:  Ձվազատում  կարող է  տեղի ունենալ ցանկացած պահի, հատկապես կրծքով ընդմիջումներով կերակրման  պարագայում: Մարմնի բազալ ջերմաստիճանի չափումները ևս անարդյունավետ են, քանի որ գիշերային հաճախակի վերկացները փոփոխում են այն:  Արդյունքում երբեք չեք կարող կանխատեսել «անվտանգ օրերը»:

Ընդհատված սեռական ակտ: Սա ինչքան վնասակար, այնքան էլ  հակաբեմնավորման տարածված միջոց է: Առաջին հերթին, այն բացարձակ անարդյունավետ է հղիությունը կանխելու համար, քանի որ ավելի ակտիվ  սպերմատոզոիդները  կարող են  ներթափանցել  անգամ մինչև  սերմնաժայթքումը: Երկրորդ, ընդհատումը հոգեբանական վատ ազդեցություն է ունենում թե ամուսնու, թե կնոջ վրա: Մեթոդը խանգարում է սեռական հարաբերությունների նորմալ ընթացքին, արդյունքում անբավարարվածություն, գրգռվածություն, նյարդային ջղաձգումներ` զուգորդված  փոքրիկի խնամքով պայմանավորված  սթրեսի հետ:

Այս թեմայով կարդացեք նաև`

Ե՞րբ և ինչպե՞ս պաշտպանվել ծննդաբերությունից հետո

Հակաբեղմնավորման ո՞ր միջոցները կարելի է օգտագործել կրծքով կերակրման ժամանակ

Նյութն ըստ mama.ru կայքի