Կաթնարտադրությունը դադարեցնելու համար կարելի՞ է կապել կուրծքը

Հետ ծննդյան շրջան

Կերակրող մայրերի շրջանում կա տարածված կարծիք, որ կաթնարտադրությունը դադարեցնելու համար պետք է կապել կուրծքը: Շատ վտանգավոր մոլորություն է:

ԻՐԱԿԱՆՈՒՄ  և ոչ մի պարագայում չի կարելի կապել կուրծքը: Դա խորհուրդ չի տրվում ոչ միայն կերակրող, այլև չկերակրող կանանց: Թեորիան, թե բինտով ճնշված կրծքագեղձերը  պարզապես  զրկվում են կաթի համար նախատեսված, այսպես կոչված, տարածքից, ինչի արդյունքում`կաթնարտադրությունը նվազում է, սխալ է և անգամ վտանգավոր: Բժիշկները վաղուց  ապացուցել են կաթնարտադրության կապը  երեխայի`կաթի պահանջի հետ, որը կարգավորվում է այդ պրոցեսի հորմոնալ վերահսկմամբ: Մասնագետները պնդում են`կուրծքը կապելով` ոչ թե քիչ կաթ կարտադրվի, այլ կվնասվեն կաթնածորանները, ինչի արդյունքում, հնարավոր է, մաստիտ առաջանա: ՌԴ Կրծքով կերակրման խորհրդատուների ասոցիացիայի անդամ Օլգա Ռուդնևան նշում է, որ  կուրծքը կապելով՝ այն կենթարկեք տրավմայի: Բավական է 1-2 շաբաթ նվազեցնել կրծքով կերակրման հաճախակիությունն ու տևողությունը, ինչի հետևանքով  համապատասխան ազդակ կուղարկվի ուղեղին, որ կաթը, այսպես ասած, չի սպառվում, և պետք չէ արտադրել:  Եվս մի հակափաստարկ կուրծքը կապելու օգտակարության թեզին. այդպես կարող եք անդառնալիորեն փոխել կրծքի ձևը: Այնպես որ մի հետևեք տարածված, բայց հիմնականում սխալ խորհուրդներին:

Աղբյուրը`woman.ru