Հղիությունն ու քաշը. մայրացած կանանցից ովքե՞ր են դժվար նիհարում 

Հետ ծննդյան շրջան

«Ինչպե՞ս ծննդաբերությունից հետո գրագետ ճանապարհով վերականգնել նախկին քաշը». հարցին փորձել է պատասխանել է հայտնի դիետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռիմա Մոյսենկոն՝ նախ անդրադառնալով նրան, թե այդ առումով ովքեր են ռիսկային խմբում:

Ըստ նրա`ծննդաբերությունից հետո  նիհարելու մեթոդը կախված է տվյալ օրգանիզմի առանձնահատկությունից, հղիության տևողությունից, ծննդաբերությունից հետո կնոջ ինքնազգացողությունից, ինչպես նաև  կրծքով կերակրելու հնարավորությունից  և  քնի որակից: Բայց նախևառաջ անհրաժեշտ է առերեսում դիետոլոգի հետ, որպեսզի բացառեք  հետծննդաբերական դեպրեսիան, քանի որ այն կարող է նպաստել ավելորդ քաշի ավելացմանը: Որպես կանոն՝ հետծննդաբերական դիետոլոգիական աշխատանքը սերտորեն կապված է  կրծքով կերակրման շրջանի և դաշտանի վերականգնման հետ: Եթե այս փուլերն արդեն անցյալում են, սակայն կինը չի վերադարձել նախկին քաշին, պետք է համարել, որ  քաշի ավելացման  այլ գործոններ կան:

Պետք է նկատի ունենալ, որ ռիսկային խմբում են այն կանայք, ովքեր նախքան հղիությունն էլ արագ գիրանում էին կամ պարբերաբար նիհարում էին տարատեսակ դիետաների օգնությամբ, այսինքն`իրենց քաշը մշտապես տատանվում էր:

Ըստ վիճակագրության`ամենից հաճախ նիհարելու մասին մտահոգվում են կանայք, ովքեր  հղիացել են արտամարմնային բեղմնավորման միջոցով,   հղիության ընթացքում պտուղը     «պահող»  հորմոնալ դեղամիջոցներ են օգտագործել  և ունեցել են գիստոգեն շաքարային դիաբետ (այս խնդիրն առաջանում է հղիության ընթացքում):  Եվ,իհարկե, նախկին քաշը վերականգնել դժվարանում են նրանք, ովքեր հղիության ընթացքում կերել են երկուսի համար, քիչ են շարժվել, շատ են քնել:

Աղբյուրը`woman.ru