Ամեն ինչ մայրության նպաստի մասին

Հետ ծննդյան շրջան

Քայլեր, որոնք պետք է կատարել` մայրության նպաստը ստանալու համար

✅Մայրության նպաստը տրվում է միանվագ՝ շուրջ 156,500 դրամի չափով։

✅ Անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիրը կամ նույնականացման քարտը, ՀԾՀ, անաշխատունակության թերթիկն ու դիմումը պետք է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

✅ Գումարն ստանալու համար վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացնել անաշխատունակության թերթիկում հղիության և ծննդաբերության համար նշված՝ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում։

📆 Նպաստը նշանակվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում։


ՄՍԾ-ի տարածքային կենտրոնների հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ` https://bit.ly/3h99yYU

 

Աղբյուրը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն