Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվում կնոջ մարմինը ծննդաբերությունից հետո և ինչպե՞ս վերականգնել կազմվածքը․ «Mommy Makeover»-ը` «Շենգավիթ» ԲԿ-ում

Հետ ծննդյան շրջան

«Որքա՜ն գեղեցիկ էր երևում մարմինս, երբ կրում էի այս երկնագույն վերնաշապիկը և ձգում թելերը երկու կողմից: Իրապես հեքիաթային զգացողություններ էի ապրում: Իսկ հիմա՞․․․ Ստիպված եմ ընտրել առավել ազատ ու թերություններս ծածկող հագուստներ: Չեմ պատկերացնում, թե ինչ կարելի է անել: Տեսնես՝ կկարողանա՞մ դառնալ առաջվանը»:

Հավանաբար կգտնվեն շատ կանայք, որոնք ծննդաբերությունից հետո, կորցնելով իրենց նախկին կազմվածքը, նայում են հայելու մեջ ու տարվում նմանատիպ մտքերով: Այո՛, հղիությունը կնոջ կյանքում լույս, անսահման դրական հույզեր բերող իրադարձություն է, բայց և այնպես անհետք անցնել էլ չի կարող: Հետծննդաբերական շրջանում իգական սեռի ներկայացուցիչներին կարող են անհանգստացնել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կրծքերի կախվածությունը, հեշտոցի լայնացումը, կախ ընկած որովայնը: Անհանգստանալ, առավել ևս՝ վհատվել, պետք չէ, քանի որ նշված բոլոր խնդիրները լուծելի են և կարող են արդյունավետորեն շտկվել  «Mommy Makeover»-ի շրջանակում: «Mommy Makeover»-ը կոմպլեքս վիրահատություն է, որի ընթացքում կատարվում է ընդհուպ մինչև հինգ վիրահատական միջամտություն: Այն իրականացվում է «Շենգավիթ» բժշկական համալիրում և ներառում է․

✓ Կրծքագեղձերի վիրահատություն (կրծքերի ձգում, փոքրացում, մեծացում իմպլանտով կամ սեփական ճարպով)

✓ Աբդոմինոպլաստիկա (մկանային դիստալի վերացում, մաշկաճարպային գոգնոցի վերացում)

✓ Լիպոսակցիա, լիպոֆիլինգ

✓ Էսթետիկ գինեկոլոգիա (սեռական շրթերի փոքրացում, զգայունության վերականգնում, հեշտոցի նեղացում)

 

«Շենգավիթ» ԲԿ-ի պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար,  պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Աբրահամ Դանիելյանի խոսքով՝ վիրահատութան  ծավալը որոշվում է անհատապես: «Ճիշտ է՝ որոշումը կայացնելիս անձի ցանկությունը հաշվի առնվում է, սակայն առաջնային գնահատվում է նրա առողջական վիճակը: Անձը պարտադիր զննվում է, ինչին մասնակցություն կարող է ունենալ նաև անեսթեզիոլոգը: Ելնելով ձևավորված պատկերից՝ սահմանում ենք աշխատանքի հերթականությունը: Այսպես՝ եթե հանկարծ կինն ունենա պորտային ճողվածք, ապա սկզբում ընդհանուր վիրաբույժը կաշխատի խնդրի վրա, որից հետո միայն գործի կանցնենք մենք»,- մանրամասնում է նա:

Ցանկալի է, որ կոմպլեքս վիրահատությունն իրականացվի ծննդաբերությունից առնվազն 6-12 ամիս անց: Ինչպես ցանկացած միջամտության պարագայում, այս դեպքում նույնպես լինում են հակացուցումներ, սահմանափակումներ: Վիրահատության տևողությունը կազմում է 5-7 ժամ, իսկ վերականգնողական ընթացքը՝ 3-6 շաբաթ: Մասնագետը շեշտում է, որ հատկապես վերականգնողական շրջանին պետք է մեծ ուշադրություն դարձնի անհատը: «Վիրահատությունից հետո անհրաժեշտ է լինում, օրինակ, կիրառել գոտիներ: Այդ կիրառումը պետք է կատարվի ճիշտ ձևով և այնքան, որքան կասի բժիշկը: Զուգահեռ անհրաժեշտ է հետևել առողջ ապրելակերպի ու օգտագործել որակյալ, օգտակար սնունդ»,- ընդգծում է պլաստիկ վիրաբույժը: Երբ կանոնները պահպանվում են, արդյունքը գոհացնում է բոլորին: Կինը կարողանում է ձերբազատվել բարդույթներից և դառնալ ինքնավստահ, ինչի շնորհիվ բարձրանում է կյանքի որակն, ու կնոջ աչքերում նորից առկայծում է փայլը: 

 

 

 

 

  

Պլաստիկ վիրաբույժի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝  077 10 20 20

Ֆեյսբուքյան էջ՝ Dr. Abraham Danielyan

Ինստագրամյան էջ՝ dr.abrahamdanielyan