«Նախածննդյան արձակուրդը բնականաբար մորն է հասնում, իսկ հետծննդյանը նրան, ով որ խնամում է երեխային: Երկուսը միաժամանակ չեն կարող գնալ արձակուրդ, կամ մայրը պետք է գնա, կամ հայրը: Հայրը կարող է արձակուրդ գնալ երեխայի ծնվելուց հետո` մինչեւ նրա երկու տարեկան դառնալը»,- ասաց Հակոբ Հակոբյանը` հավելելով, որ մինչեւ երեխայի 2 տարեկան դառնալը երեխայի խնամքի համար աշխատատեղից ծնողին տալիս են արձակուրդ եւ ամսական 18 հազար դրամ գումար: ԱԺ պատգամավորի խոսքով` այդ արձակուրդը կարող է ավելանալ` կախված, թե ինչպես է անցնում ծննդաբերությունը, քանի երեխա
Թեեւ Հայաստանում երեխայի խնամքի համար, ըստ օրենքի, արձակուրդ կարող է վերցնել ինչպես մայրը, այնպես էլ հայրը, բայց մեզանում նման դեպքեր գրեթե չեն գրանցվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքով` երեխայի խնամքի համար տրվող արձակուրդն ընդգրկում է 140 օր, ըստ որում` 70 օրը երեխայի ծննդից առաջ, 70 օրը` ծննդից հետո:
Թեեւ Հայաստանում երեխայի խնամքի համար, ըստ օրենքի, արձակուրդ կարող է վերցնել ինչպես մայրը, այնպես էլ հայրը, բայց մեզանում նման դեպքեր գրեթե չեն գրանցվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքով` երեխայի խնամքի համար տրվող արձակուրդն ընդգրկում է 140 օր, ըստ որում` 70 օրը երեխայի ծննդից առաջ, 70 օրը` ծննդից հետո:
Ի դեպ, մեզանում գրեթե չես կարող հանդիպել հայր ծնողների, ովքեր երեխայի խնամքի համար արձակուրդ են վերցնում. «Մեզ մոտ հայրիշխանություն է, հիմնական աշխատող ձեռքը տղամարդն է եւ տղամարդը չի ընկալվում երեխային խնամող: Մեր հայ հասարակության արժեհամակարգի մեջ է այդպես, դա մեր սովորույթներին դեմ է»,- բացատրեց Հակոբ Հակոբյանը, հավելելով. «Հայրերի կողմից երեխային խնամելու համար արձակուրդի դեպքեր չեն գրանցվում, բայց եթե անգամ նման հազվադեպ դեպքեր գրանցվեն էլ, ապա հնարավոր չէ դա իմանալ, քանի որ չկա համապատասխան վիճակագրություն»:
Նշենք, որ երեխային խնամելու համար հայրերին արձակուրդ հատկացնելու պրակտիկան ի հայտ է եկել Շվեդիայում 1974թ: Դրանք համարվում են այն ամիսները, երբ հայրն է զբաղվում երեխայի խնամքով: Այժմ ծնողներից յուրաքանչյուրը պետք է արձակուրդում լինի առնվազն երկու ամիս: Կարող է լինել նաեւ ավելի շատ, բայց յուրաքանչյուրը պետք է «նստի» երեխայի հետ հենց երկու ամիս:
Եթե ընտանիքի հայրը չի ցանկանում տանջվել փամփերսների վրա, ապա այդ երկու ամիսների ընթացքում ընտանիքը չի ստանում սուբսիդիա: Միջին հաշվով` շվեդացի հայրը երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվում է չորս ամիս, Մեծ Բրիտանիայում հայրը կարող է արձակուրդ վերցնել կես տարով: Իսկ Իռլանդիայում երեխայի խնամքի համար արձակուրդը բաժանվում է այսպես. երեք ամիս յուրաքանչյուր ծնողին եւ եւս երեք ամիս` ըստ ընտրության: Գերմանիայում 14 ամսանոց վճարովի արձակուրդից երկուսի համար վճարում են հորը:
News.am