Ներկայացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:
Տղամարդկանց և կանանց մոտ սեռական ցանկության նվազումը կամ բացակայությունը տարբեր պատճառներ ունի: Ընդհանուր առմամբ, աշխատանքային գերծանրաբեռնվածությունը, ամենօրյա սթրեսները, լարված և գիշերային հերթափոխով աշխատանքը, կենցաղային խնդիրները զույգերի միջև լարված փոխհարաբերություններն այն հիմնական պատճառներն են, որոնք կարող են հանգեցնել սեռական ցանկության նվազման:
Պետք է նկատենք, որ տղամարդկանց սեռական ցանկությունը առավելապես պայմանավորված է հորմոնալ գործոններով, տեստոստերոնով, որի ցածր մակարդակը կամ ակտիվությունը բերում է սեռական ցանկության իջեցման: Կանանց մոտ հորմոնալ խնդիրները կարևոր դեր ունեն, սակայն բացառիկ դեր են խաղում նաև հոգեէմոցիոնալ գործոնները, տրամադրվածությունը, սպասումները, զույգերի միջև փոխհարաբերությունը:
Սեռական ցանկության կարգավորման համար կիրառվում է բուսական, բնական հիմքով և հորմոնալ դեղորայք: Հորմանալ դեղամիջոցներն ունենում են արագ էֆեկտ, սական կարող են խաթարել օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը՝ պատճառ հանդիսանալով հետագայում ցանկության կտրուկ իջեցման: Հետևաբար հորմոնալ դեղորայքային բուժումը պետք է իրականացվի հստակ ցուցումներով՝ անընդհատ հսկողության տակ պահելով օրգանիզմի կարգավորման պրոցեսները: