Կարելի՞ է հղիության ընթացքում խոտաբույսերով թեյ ու սուրճ խմել և սնունդը տաքացնել միկրոալիքային վառարանում․ 5 հարց ու պատասխան հղիության մասին

Հղիություն

«Իմ փոքրիկ»-ն առանձնացրել է հղիներին հուզող մի շարք հարցեր, որոնց պատասխանել է Աստղիկ բժշկական կենտրոնի գինեկոլոգ Իննա Փերսոյանը:

Կարելի՞ է խոտաբույսերով թեյ խմել:


Բուժիչ դեղաբույսերը կարող են օգնել ազատվել հղիության ընթացքում մի շարք հիվանդություններից: Բայց որոշ բույսեր հակացուցված են հղի կամ կերակրող կանանց: Այնպես որ, դրանց օգտագործումը պետք է սահմանափակ լինի: Հղիության առաջին երեք ամիսների ընթացքում խուսափեք բուժիչ բույսերի օգտագործումից, բացառությամբ նրանց, որոնք ունեն մեղմ ազդեցություն, օրինակ՝ երիցուկ և կոճապղպեղ: Զգուշացեք հատկապես չինական խոտաբույսերից։ Երբեմն խոտաբույսերը կարող են ավելի շատ վտանգավոր լինել, քան դեղամիջոցները: Խոտաբույսերը չեն ստուգվում հղի կանանց համար, հետևաբար դրանց փաթեթավորման վրա համապատասխան նշումներ չեք գտնի: Վստահություն չկա, որ դրանք արտադրվել են բավարար պայմաններում՝ անհրաժեշտ հսկողության ներքո: Դրանք փաթեթավորված են տարբեր ձևերով, տարբեր համամասնություններով. որոշները կարող են լինել բավականին թույլ, մյուսները կարող են լինել չափազանց ուժեղ: Եվ շատերը պարունակում են վարակիչ տարրեր, ինչպիսիք են միջատների, փոշոտիչների, բորբոսների համար նախատեսված թունավոր նյութերը, նաև կապարը կամ մկնդեղը: 

Հղիության ընթացքում որոշ խոտաբույսեր կարող են արգանդի կծկումներ և վիժում առաջացնել, այնպես որ, փորձեք դրանք չօգտագործել: Խուսափեք չինական արալիայից, բարբրիից, օրեգանոյից, կանադական դեղին արմատից, գիհից, մշկընկույզից, անանուխից, սպիտակ մրգահյութից և այլն։

Ինչ վերաբերում է երիցուկի թեյին, ապա պետք է այն օգտագործել ոչ ավելի, քան օրը 2 անգամ: Երիցուկի թեյը նաև հագստացնող միջոց է։ Խորհուրդ չի տրվում օրական 2 բաժակից ավելի սամիթի թեյ խմել: Դուք կարող եք սամիթ ավելացնել ձեր կերակուրին. սա թեթևացնում է սրտխառնոցը:

 

Իսկ սու՞րճօրական քանի՞ անգամ և ի՞նչ տեսակի սուրճ կարելի է խմել:


-Կարող եք խմել ցանկացած տեսակի սուրճ, բայց օրվա մեջ մեկ անգամից ոչ ավելի։ Ցանկալի չէ լուծվող սուրճը։


Կարելի է՞ սնունդը տաքացնել միկրոալիքային վառարանում:


Ես խորհուրդ չեմ տա, որովհետև պարբերաբար գրում են միկրոալիքային վառարանի վնասի մասին: Էլեկտրական վառարանը աշխատում է միկրոալիքային էներգիայի միջոցով: Այս ճառագայթումը, առհասարակ, մեր օրգանիզմի համար ցանկալի չէ։ Ընտրեք այնպիսիները, որոնք ունեն հատուկ պաշտպանվածություն։ 


Կարելի է՞ մեղր ու սունկ օգտագործել:


Եթե մեղրից չունեք ալերգիա, ապա ոչ միայն կարելի է, այլ նաև անհրաժեշտ է։ Շատ օգտակար է։ Իսկ սունկը, կարելի ասել, «բուսական միս» է։ Այն սպիտակուցներով հարուստ առողջարար սնունդ է։

 

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան