Ներկայացնում է մանկաբարձ-գինեկոլոգ Աննա Տողրամաջյանը:
Հղիության ընթացքում կնոջ մոտ ծագում են տարաբնույթ հարցեր, որոնցից մեկն էլ այն է, թե ինչ եղանակով իրականացնել մազահեռացում՝ պտղին չվնասելու համար: Ապագա մայրիկները պետք է իմանան, որ տվյալ պարագայում ամենահարմար եղանակը մազերն ուղղակի սափրելն է:
Գուցե մազահեռացման համար նախատեսված հատուկ քսուքի օգտագործումը հեշտ է, սակայն նույնիսկ ստուգված կոսմետիկ միջոցները հղիության ժամանակ կարող են ալերգիկ ռեակցիա առաջ բերել: Մեղրամոմով էպիլյացիան կամ էպիլյատորների օգտագործումը չի արգելվում, բայց ցանկալի էլ չէ, քանի որ առաջացնում է ցավային զգացողություն, իսկ մաշկը կարող է վնասվել և ինֆեկցվել:
Իսկ ահա էլոս, ֆոտո, էլեկտրո և լազերային էպիլյացիաների իրականացման շուրջ մտածել անգամ պետք չէ , քանի որ բժիշկները դեռևս վստահելի ապացույցներ չունեն օրգանիզմի վրա դրանց ազդեցության վերաբերյալ:
Աղբյուրը՝ Աննա Տողրամաջյանի ֆեյսբուքյան էջ