Ցանկացած տարիքում դեմքի մաշկը պետք է խնամել, ուստի այսօր որոշել ենք Ձեզ ներկայացնել տան պայմաններում պատրաստվող դեմքի մաշկը խոնավեցնող դիմակների մի քանի բաղադրատոմս:
- 1 ձվի սպիտակուցը խառնել 1 թ/գ մեղրի հետ: Ի դեպ, ցանկալի է, որ մեղրը գնեք հենց մեղվապահներից, այլ ոչ խանութից: Ստացված զանգվածին ավելացրեք 1թ/գ վարսակի ալյուր: Այս դիմակը շատ խիտ է, հետևաբար քսելուց առաջ մի փոքր տաքացրեք: Դիմակը դեմքին պահեք 20 րոպե, ապա լվացեք:
- Չոր մաշկ ունեցողները կարող են 2 ճ/գ կաթնաշոռը խառնել 1/3 բաժակ կաթի հետ, ավելացնել նաև 1 թ/գ մեղր: Դիմակը տարածեք դեմքին ու թողեք 15 րոպե, ապա լվացեք դեմքը:
- Գազարը հարեք ձվի դեղնուցի հետ: Տարածեք դիմակը դեմքին, թողեք 30 րոպե, ապա լվացեք: