Շատ մայրիկներ իրենց փոքրիկին համեմատում են ծանոթների երեխաների հետ: Արդյունքում ոմանք կարծում են, որ նորմալ է, եթե 8 ամսական երեխան նոր միայն կարողանում է նստել կամ սկսում է կանգնել  6 ամսականում: Մինչդեռ ուշացումով բժշկին դիմելն էլ ավելի է բարդացնում իրավիճակը: Պատահական չէ, որ գոյություն ունի երեխայի հենաշարժիչ համակարգի  զարգացման մոտավոր օրացույց:

 

Երեխայի շարժողական կարողությունների զարգացումը կարելի է բաժանել 4 փուլի.

«Աչք աչքի» կոնտակտ

Տեսողական համակարգը  ամենահզոր բաղադրիչներից է, որն ապահովում է մոր և մանկան կապվածությունը:

Շատ դժվար է կույր նորածինների մայրիկների համար, որոնք, չզգալով փոքրիկի աչքերի արտահայտությունը,  մատնվում են շփոթմունքի: Նրանք զգում են օտարացում, քանի դեռ երկուսն էլ չեն գտնում միմյանց հարաբերվելու այլ ուղիներ:

Երեխայի հոգեկան զարգացման գործում կարևոր է կյանքի առաջին ամիսը: Առաջին ամսում նորածինն արդեն արձագանքում է քնքուշ ձայնին կամ ժպիտին` փորձելով ինքն էլ ժպտալ:  Հետաքրքրական է, որ երեխաներն ավելի արագ արձագանքում են հնչող ձայներին, քան խաղալիքի ձայնին:

Նորածինները ջրի մեջ իրենց զգում են ինչպես ձուկը ջրում: Պատճառն այն է, որ նրանք մինչև ծնվելը 9 ամիս շարունակ մոր արգանդի պտղաջրերում են: Բայց ջրում լինելը նրանց համար ոչ միայն սովորական ու հաճելի է, այլև օգտակար: Մանկական լողը կարող է բուժել կոնքազդրային հոդերի խախտումը:

Այլ հոդվածներ …

Գովազդ