Ի՞նչ է զգում մանկիկը ծնվելուց հետո

Զարգացում

Փորձենք պատկերացնել, թե ինչպիսին են նոր ծնված մանկիկի առաջին զգացողությունները և տպավորությունները:

Նախ և առաջ պետք է հիշել, որ նորածին մանկիկը այնքան էլ «մաքուր թուղթ» չէ:  Նրա շատ նախընտրություններ պայմանավորված են ներարգանդային տպավորություններով:

Օրինակ, հարպտղային ջրերում, որով շրջապատված է փոքրիկը մոր արգանդում, պարունակվում են մոր հոտի և մայրական կաթի քիմիական տարրերը: Ուստի, փոքրիկը, որ

Փորձենք պատկերացնել, թե ինչպիսին են նոր ծնված մանկիկի առաջին զգացողությունները և տպավորությունները:

Նախ և առաջ պետք է հիշել, որ նորածին մանկիկը այնքան էլ «մաքուր թուղթ» չէ:  Նրա շատ նախընտրություններ պայմանավորված են ներարգանդային տպավորություններով:

Օրինակ, հարպտղային ջրերում, որով շրջապատված է փոքրիկը մոր արգանդում, պարունակվում են մոր հոտի և մայրական կաթի քիմիական տարրերը: Ուստի, փոքրիկը, որ առաջին անգամ է մայրական կուրծքը վերցրել, «ճանաչում» է մայրական  կաթի համը: Ներարգանդային կյանքի ընթացքում փոքրիկը մեկ անգամ չէ, որ հարպտղային ջրերից է կուլ տալիս, և հենց դրա համն էլ  հետագայում ձևավորում է նրա համային նախապատվությունները:

Մանկիկի առաջին շունչը

Այսպես, փոքրիկի կյանքի սկիզբ է համարվում նրա առաջին շունչը: Եվ այդ առաջին շունչը մանկիկին հաճելի զգացողություն չի պարգևում:  Նորածնի զգացողությունը կարելի է նմանեցնել սառնամանիքի ժամանակ արված խորը շնչին. Դա կտրուկ, տհաճ ու այրող զգացողություն է:  Որոշ մասնագետների կարծիքով հենց այդ զգացողություններն են փոքրիկի առաջին լացի պատճառը: Շնչելու սովորությունը բավականին արագ է ձևավորվում. Մի քանի շունչ և տհաճ զգացողություններն անցյալում են: Սակայն փոքրիկը  միանգամից պատրաստ չի լինի սառը օդը շնչելուն:

Նոր ծնված փոքրիկին ցանկալի է փորձել ցույց տալ, որ նոր աշխարհը բավականին հարմարավետ տեղ է: Եվ նման տպավորություն կարելի է ստեղծել միայն մեկ եղանակով՝ վերականգնելով մոր հետ զգայական կապը և ապահովելով մաշը մաշկին հպում:

Մոր հետ զգայական կապի ապահովումը ենթադրում է տպավորությունների մի ողջ համագումար. մայրական ջերմությունը, մոր սրտի զարկերը, որ միշտ  ուղեկցում են փոքրիկին ներարգանդային կյանքում, մայրական ձայնը, մաշկը մաշկին հպումը և իհարկե, մայրական կաթի համը:

 

Շարունակելի

Նյութն ըստ «Мой ребенок» ամսագրի

Հեղինակ՝ հոգեբան Եկատերինա Բուրմիստրովա

Գովազդ