Փոքրիկի էմոցիաների զարգացումն ըստ ամսիների

Զարգացում

Ինչպե՞ս է ստացվում, որ վարդագույն փափուկ նորածնից մեծանում է  լռակյաց, ամաչկոտ  կամ ագրեսիվ մարդուկ կամ ընդհակառակը` բարեհամբյուր, շփվող և ուրախն:  Գենե՞ր: Վերջերս Gallup կազմակերպությունը հրապարակել է իր հետազոտությունների արդյունքները` անցկացրած 150 երկրներում: Ուկրաինան, Բելառուսը,  Ղազախստանը և Ղրղզստամը  գլխավորում են ամենաանէմոցիոնալ ազգերի ցանկը: Անզգայուն երկներ են Վրաստանը և Լատվիան: Եվ բանը միայն  վշտի և ուրախության  արտաքուստ արտահայտման մեջ չէ: Հետազոտվել է հենց ներաշխարհը,  էմոցիան զգալու ունակությունը:

Եվ միանգամից հարց է առաջանում, թե դա ինչպես է ստացվել: Ամենայն հավանականությամբ սովետական

Ինչպե՞ս է ստացվում, որ վարդագույն փափուկ նորածնից մեծանում է  լռակյաց, ամաչկոտ  կամ ագրեսիվ մարդուկ կամ ընդհակառակը` բարեհամբյուր, շփվող և ուրախն:  Գենե՞ր: Վերջերս Gallup կազմակերպությունը հրապարակել է իր հետազոտությունների արդյունքները` անցկացրած 150 երկրներում: Ուկրաինան, Բելառուսը,  Ղազախստանը և Ղրղզստամը  գլխավորում են ամենաանէմոցիոնալ ազգերի ցանկը: Անզգայուն երկներ են Վրաստանը և Լատվիան: Եվ բանը միայն  վշտի և ուրախության  արտաքուստ արտահայտման մեջ չէ: Հետազոտվել է հենց ներաշխարհը,  էմոցիան զգալու ունակությունը:

Եվ միանգամից հարց է առաջանում, թե դա ինչպես է ստացվել: Ամենայն հավանականությամբ սովետական դաստիարակության  առանձնահատկություններից է, երբ համարում էին, որ փոքրիկին պետք է միայն մոտենալ, երբ նրան անհրաժեշտ է կերակրել, տակաշորը փոխել: Ընդ որում,  այդ ամենն  արվում էր միայն խիստ կարգով: Չէ՞ որ շատ կարևոր է , թե ինչքան են փոքրիկի հետ զբաղվում մանուկ հասակում: Կյանքի առաջին ամիսները շատ որոշիչ են: Մեծահասակների հետ յուրաքանչյուր շփում երեխայի համար նշանակալի դերակատարություն ունի: Չկա շփում, չկա զարգացում. ոչ մտավոր, ոչ էմոցիոնալ: Ֆիզիկականը նույնպես կդանդաղի:

Ուստի նախ և առաջ պետք է հիշել, որ նորածնի համար ծնողների հետ շփումը առանջահերթ է:

Փոքրիկի էմոցիաների զարգացումն ըստ ամսիների. Ուտում է, քնում, լացում և բղավում

1-ին ամիս

Փոքրիկը շա՞տ է լացում:  Դա լավ է: Նշանակում է ընթանում է հոգեկանի հարմարվողականության ֆունկցիայի կայացումը՝ ուղղված կարիքների բավարարմանը: Ի՞նչ է դա նշանակում:  Ձեր փոքրիկն  ակտիվորեն հարմարվում է շրջապատին` լացով արձագանքելով  նրան, ինչն  իրեն դուր չի գալիս: Դրա հետ մեկտեղ նրա գլխուղեղի կեղևն  ակտիվորեն զարգանում է:

Ինչքան հաճախ մեծահասակները, և հատկապես մայրիկները, արձագանքեն նրա ձայնին  և մոտենան նրան, շոյեն, կերակրեն, խնամեն, ուրախացնեն, այդքան շուտ նրա  գոռոցը կվերածվի կանչ-բղավոցի:  Այսինքն լացը ոչ միայն կարտահայտի նրա էմոցիաները («Ես վատ եմ»), այլ նաև կդառնա շփման միջոց («Մոտեցեք ինձ»): Նախկինում ուսուցիչներն  ասում էին, որ այդպիսով փոքրրկը սովորում է մանիպուլյացիայի ենթարկել մածահսակներին: Որպեսզի նա էգորիստ չմեծա, թող սպասի մինչև իրեն կմոտենան: Սակայն պետք է հաշվի առնենք, որ սովետական դաստիարակության մեթոդներն  այժմ վիճելի են և ոչ այդքան կիրառելի: Եվ ստացվում է, որ նորածնի «մտածված» լացելու  ունակությունը կարևոր քայլ է նրա զարգացման գործում: Ամենայն հավանականությամբ  դա ելույթ է: Եթե Դուք ամրապնդեք նրա նոր ունակությունը` Ձեզ կանչել իր կարիքները բավարարելու, ապա նրա բղավոցը շուտով կվերածվի միայն ակնարկի նման փոքր բղավոցի և կզրկվի նախկին տագնապից և դրամատիզմից:  Իրականում փոքրիկը միայն ուժեղ լացում է այն ժամանակ, երբ ցավեր ունի կամ շատ սոված է:

Խորհուրդ: Փոքրիկն  այնքան վաղուց է լացում, որ չի՞ կարողանում հանգստանալ:  Արագ և բարձր բարձրացրեք նրան` պահելով 45°-ի անկյան վրա: Փոքրիկը կհանգստանա հենց իրեն բարձրացնեք կամ թեքեք: Դրանից նա չի վախենա, պարզապես կաշխատի ռեֆլեքսը: Սա հիանալի ստացվում է հայրիկների և պապիկների մոտ:

Նյութն ըստ tvoymalish.com.ua կայքի

Գովազդ