Փոքրիկի էմոցիաների զարգացումն ըստ ամսիների. ժպտում է , ձեռքով անում, պատասխանում

Զարգացում

2-3 ամսական

Ծնված օրվանից Դուք այնպես եք զրուցում փոքրիկի հետ, որ տպավորություն է թե  նա հենց հիմա  Ձեզ կպատասխանի: Ինչ որ բան եք ասում և դադար տալիս: 2 ամսականից հետո (նույնիսկ ավելի շուտ) Դուք կնկատեք, որ փոքրիկն  սկսում է բղավել դադարներով` դրանով նա նույնպես տեղ է թողնում, որպեսզի պատասխանեք նրան: Հիշեք` անդադար լացը  նորմալ է միայն  մինչև երեք շաբաթականը: Եթե պստիկը առողջ է և Դուք նրա հետ զբաղվում եք, ապա առաջին ամսվա վերջում, երկրորդի

սկզբին նա կսկսի արդեն դադարով լացել:

Բացի այդ,  հոգեբանական և էմոցիոնալ զարգացվածության կարևոր ցուցանիշ է համարվում աշխուժացման կոմպլեքսը : Նախկինում դրա հայտվելը նորմա էր համարվում 3 ամսականում: Այժմ տարօրինակ է թվում, եթե այն չի հայտնվում առաջին ամսվա վերջում, երկրորդի սկզբին: Երբ Դուք մոտենում եք փոքրիկին, նա ժպտում է, թափահարում թաթիկ-տոտիկները: Հենց սա է աշխուժացման կոմպլեքսը:

Այդկերպ  ընդարձակվում է փոքրիկնեորի  և  ծնողների հաղորդակցությունը` եթե լացը նշանակում է «Մոտեցեք ինձ», ապա ժպիտը` «Մի հեռացիր»:

Լացի տարբեր հնչողությունները արտահայտում են որոշակի էմոցիաներ: Եթե նախկինում միայն շատ ուժեղ դժգոհություն էր, ապա հիմա այն ունի իր մեջ տարբերակումներ:

Օրինակ, եթե փոքրիկը ցանկանում է ուտել կամ նեղացած է, ապա նրա միմիկան հենց դա է արտահայտում` հոնքերը  բարձրացնում է, քիթիկը կնճռոտում: Նա ակտիվ շարժվում է,   նրա զարկերակը և շնչառությունը արագանում են:

Լինում են պահեր, որ փոքրիկը ձգվում է, հոնքերը կիտում, բերանը բացում: Մարմինը լարված է և անշարժ, շնչառությունը և զարկերակը նորմալ վիճակում են:

Խորհուրդ: Պետք է հանգստացնել կատաղաց պստիկին: Զրուցեք նրա հետ: 30 վայրկյան հանգիստ զրույցից նա կհանդարտվի և նախկիի ն պես կսկսի Ձեզ պատասխանել:

Կարդացեք նաև`

Փոքրիկի էմոցիաների զարգացումն ըստ ամսիների

Նյութն ըստ tvoymalish.com.ua կայքի

Գովազդ