Երեխայի զարգացումն առաջին 3 ամիսներին – մաս 2

Զարգացում

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

 

Ֆիզիկական զարգացում

 

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

 

Ֆիզիկական զարգացում

 

  • Չնայած երեխաները պատրաստ են գոյատեւել մայրիկի արգանդից դուրս, բայց նրանց մարմնի շատ մասեր դեռ անհաս են:

Բոլոր երեխաները խիստ «զբաղված են» իրենց մարմնով: Ամեն ինչ նրանց համար նոր է, եւ ոչինչ նախկինում չի օգտագործվել: Առաջին երեք ամիսներին երեխայի աղիքները սկսում են սովորել աշխատել: Դուք կարող եք փոքրիկի դեմքի արտահայտությունից եւ գույնից հասկանալ` ինչ է կատարվում նրա օրգանիզմում:

  • Քանի որ փոքրիկները չեն հասկանում` ինչ է կատարվում իրենց շուրջը, նրանք կարող են նեղվել շատ բան տեսնելիս կամ անելիս:

    Նրանք կարող են ծանրաբեռնվել ձայներից, գույներից, պատկերներից եւ այն ամենից, ինչը արգանդի կյանքից դուրս է: Երբեմն դա չափից ավելի շատ է:  Բարձր ձայները երեխային վախեցնում են հիմնականում առաջին երեք ամիսներին:  Փոխարենը նրանք կարող են հանդարտվել մեղմ ձայներ լսելով: Նրանց կարող է դուր գալ նաեւ այն երգն ու երաժշտությունը, որը լսել են նախքան ծնվելը:
  • Շատ փոքրիկներ, որոնք մինչեւ 3 ամսական են, շատ են լացում  հատկապես ուշ կեսօրին կամ երեկոյան:
  • Այս լացը նաեւ մասամբ այն պատճառով է, որ փոքրիկը սովոր չէ այն ամենին, ինչ կատարվում է իր ներսում եւ արտաքին աշխարհում:

Լաց

Ուշադրություն` Թափահարելը կամ ուժեղ ճոճելը փոքրիկին հանգստացնելու  լավագույն միջոցը չէ: Այն կարող է  վախեցնող ու ցավոտ լինել փոքրիկի համար, անգամ եթե դադարեցնի լացը: Բացի այդ, այն կարող է տարբեր վնասվածքներ հասցնել երեխային` թե ֆիզիկական, թե հոգեկան: Մի խոսքով` ԵՐԲԵՔ մի թափահարեք փոքրիկին` նրա ձայնը կտրելու համար:

 

Աղբյուրը` www.cyh.com

Գովազդ