Երեխայի զարգացումն առաջին 3 ամիսներին – մաս 3

Զարգացում

Նյութի առաջին և երկրորդ մասերը կարդացեք` հետևելով հղումներին

Լսողություն եւ տեսողություն

Նրանք կարողանում են լսել: Ավելին` փոքրիկները լսում են մինչեւ անգամ նախքան ծնվելը: Նորածինները կարողանում են տեսնել, բայց պատկերները հստակ ֆիքսում են շատ մոտից:Նորածինները չեն

Նյութի առաջին և երկրորդ մասերը կարդացեք` հետևելով հղումներին

Լսողություն եւ տեսողություն

Նրանք կարողանում են լսել: Ավելին` փոքրիկները լսում են մինչեւ անգամ նախքան ծնվելը: Նորածինները կարողանում են տեսնել, բայց պատկերները հստակ ֆիքսում են շատ մոտից:Նորածինները չեն

հասկանում` իրենք ինչ են տեսնում: Առաջին երեք ամիսներին նրանք տպավորվում են դեմքերից, ուժեղ լույսից, արտահայտիչ գույներից, գծերից, կետերից ու նախշերից:Մարդկային դեմքն առաջին բանն է, որ փոքրիկը ճանաչում է` յուրացնելով աչքերի, քթի եւ բերանի կառուցվածքները: Առաջին երեք ամիսներին նա կոնկրետ դեմքեր սկսում է ճանաչել: Փոքրիկի գլխավերեւում կոնկրետ նկարներ կամ  խաղալիքներ կախելով` դուք նրան հնարավորություն կտաք դիտելու եւ սովորելու:

Մարմնի օգտագործում

Նորածիններն արթուն ժամանակ շարժում են իրենց մարմինը, բայց նրանք չգիտեն ինչպես շարժել մարմնի մասերը կամ որ դրանք պատկանում են իրենց: 
Նրանք սկսում են հասկանալ, թե ինչպես կարող են բարձրացնել գլուխը, փորիկը, իսկ ոտքերով հրում են, երբ մոտ են 8 շաբաթականին:Առաջին 8 շաբաթներում նորածինները չեն կարողանում կառավարել իրենց շարժումները: Նրանց ֆիզիկական ակտիվությունը պայմանավորված է բնազդով կամ լինում է ակամայից:Ծծելը, բռնելը կամ վեր թռնելը բնազդի հետեւանք է: Երրորդ ամսում նրանք սկսում են նայել  իրենց ձեռքերի ու ոտքերի շարժումներին, ինչպես նաեւ իրենց բռունցքն են ուղղում դեպի ցանկալի անձը կամ իրը: Նրանք սկսում են գիտակցել, որ իրենք մարմին ունեն, որը շարժվում է, զգում է, ունի մաշկ, եւ իրենք կարող են վերասկել այդ ամենը:

 

Աղբյուրը` www.cyh.com

Գովազդ