Երկու ամսական երեխաներից շատերն արթնանում են առավոտյան ժամը 6-ին, որոշներն էլ քնում են մինչև 8-ը, այդ իսկ պատճառով մեր ներկայացրած գրաֆիկը դիտարկեք՝ հաշվի առնելով ձեր երեխայի արթնանալու ժամը։
Կրծքով կերակրվող երեխայի օրվա ռեժիմը․
- 7:00 – 9:00 Այս ընթացքում երեխան արթնանում է, նրան կերակրում եք, լվանում տուտուզիկը, փոխում տակդիրը, մարզում տոտիկները ու կատարում մերսում։
- 9:00 – 10:30 Երեխան քնում է։ Հրաշալի կլինի, եթե նրան քնեցնեք մաքուր օդին։
- 10:30 – 12:30 Երեխան արթնանում է քնից, որից հետո պետք է նրան կերակրել։ Կարելի է տանել նաև զբոսանքի։
- 12:30 – 14:00 Ցերեկային քուն, որը դարձյալ ցանկալի է մաքուր օդին։
- 14:00 – 16:00 Երրորդ կերակրման ժամանակն է, որից հետո կարելի է մի քիչ խաղալ երեխայի հետ, երգել նրա համար։
- 16:00 – 17:30 Երեկոյան քուն։
- 17:30 – 19:30 Չորրորդ կերակրման ժամն է։ Դրանից հետո երեխայի համար բանաստեղծություններ ու հեքիաթներ կարդացեք։
- 19:30 – 21:00 Երեկոյան քուն։
- 21:00 – 23:00 Երեխան քնից արթնանում է։ Կարելի է մի քիչ մարզել նրա թևիկներն ու ոտիկները, մերսում կատարել։ Այս ընթացքում պետք է դարձյալ կերակրել երեխային, որից հետո պետք է լողացնել և նախապատրաստել գիշերային քնին։
- 23:00 – 7:00 Գիշերային քուն։ Պրակտիկորեն բոլոր երեխաները գիշերային քնի ընթացքում մի քանի անգամ արթնանում են, որպեսզի կերակրվեն։ 2-3 անգամ գիշերային կերակրումը պարտադիր է այդ տարիքի երեխայի համար։
Գրաֆիկին անշեղորեն հետևել, իհարկե, անհնար է։ Օրինակ՝ եթե երեխան ավելի շատ ու հաճախ է ուտել ուզում, ապա պարտադիր պետք է կերակրեք նրան։
Արհեստական կաթնախառնուրդով կերակրվող երեխայի օրվա ռեժիմը․
Այս երեխաների օրվա գրաֆիկը նույնն է, ինչ կրծքով կերակրվողներինը։ Տարբերությունը կերակրելու ժամերի մեջ է։ Ի տարբերություն արհեստական կաթնախառնուրդի, մայրական կաթը շուտ և հեշտ է մարսվում։ Այդ իսկ պատճառով կերակրել երեխային անհրաժեշտ է 4 ժամ դադարով, օրինակ՝ 7:00, 11:00, 15:00, 19:00, 23:00, 3:00։
Շարունակելի
Աղբյուրը՝ babymir.net