Ի՞նչ պետք է կարողանա անել 0-3 ամսական երեխան և ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնի ծնողը

Զարգացում

Ներկայացնում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։ 

Առաջին եռամսյակը, թերևս, երեխայի կյանքի ամենաբարդ փուլն է, քանի որ այն պայմանականորեն անվանում ենք ադապտացիայի փուլ․ փոքրիկը, հայտնվելով այս աշխարհում, պետք է ադապտացվի թե՛ շրջապատին, թե՛ ֆիզիկական գործոններին, թե՛ իրեն շրջապատող մարդկանց, թե՛ սննդին և թե՛ինքնուրույն ապրելու կարողություններին:

Ադապտացիոն շրջանն առաջին բալիկ ունեցող  ծնողների համար անզորության զգացողություն է առաջացնում. hետծննդաբերական դժվարությունները դեռևս չհաղթահարած՝ ծնողը հայտնվում է բարդ և պատասխանատու փուլում: Այս փուլում կարևոր է, որ երեխայի զարգացումը ճիշտ գնահատվի, և որևէ բացթողում չլինի: Ցանկացած տարիքի երեխայի համար զարգացումը բնորոշվում է 5 կարևոր ոլորտներով՝ սոցիալական, ինքնասպասարկման, մեծ և նոր շարժողական ոլորտներ, ինչպես նաև լեզու, խոսք:

0-3 ամսական երեխայի պարագայում ծնողը պետք է ուշադրություն դարձնի երեխայի տեսողական կոնտակտին, հաղորդակցման ժամանակ ժպտալու ունակությանը, որը զարգանում է արդեն կյանքի 2-րդ ամսում, և 3-րդ ամսում երեխան պետք է ճանաչի մայրիկին: Ինքնասպասարկման հետ կապված պետք է՝

  • լինի առույգ,
  • հետաքրքրվի պատկերներով, ձայներով,
  • արձագանքի կուրծք կամ շիշ տեսնելիս,
  • ակտիվ շարժի ձեռքերն ու ոտքերը,
  • կարողանա գլուխը պահել ուղիղ,
  • պառկած դիրքում կարողանա գլուխը և կրծքավանդակը բարձրացնել
  • հայացքը հառի առարկաներին և դեմքերին, ուսումնասիրի դրանք,
  • հայացքով հետևի շարժվող առարկաներին և բռնի ափի մեջ դրված առարկան:

 

Նյութը մշակեց Մոնիկա Մամյանը։

Գովազդ