Ապագա մայրիկները,  որպես կանոն,  չեն կարողանում անտարբեր  անցնել մանկական հագուստի խանութի կողքով, գնում են այն ամենը, ինչ աչք է շոյում` հաճախ անգամ չմտածելով` դա պետք կգա հետագայում, թե ոչ:

Արեգը լույս աշխարհ եկած օրից  անկաշկանդ է իր շարժումներում, փոքրիկին մոր գիրկը տվեցին արդեն շորեր հագցրած, նա այդպես էլ չիմացավ  թե ինչ է  բարուրը: Հիմա էլ ընդվզում է անհարմար հագուստի դեմ:  Արեգի մայրը  չի հավատում, թե   բարուրելով`  ոտքերն ու ողնաշարը ուղիղ կզարգանան: Նա  երեխային ազատությունից չի զրկում:

 

Նյութի 1-ին մասը կարդացեք ԱՅՍՏԵՂ

Խորհուրդ № 3- Երբեք հարաբերություններ մի պարզեք նրա հետ, մի գոռացեք, եթե նա Ձեզ լսում է: Փոքրիկը կարող է վախենալ, և դա կարտացոլվի հասուն տարիքում:

Ահա երեք հիմնական խորհուրդ, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրան որպես անհատ մեծացնելու համար: Մեծահասակները փոքրիկների համար ուղեցույց են  դեպի մեծ աշխարհ:  Մենակ մնացած փոքրիկը  մեծահասակներին կարոտում է , նա չի կարողանում ուրախանալ , նրա հայացքը դատարկվում է և ոչինչ մի հասկանում: Այդպիսի երեխաները դանդաղ են զարգանում, ուշ են սկսում խոսել: Ծնողները պետք է գիտակցեն, թե ինչքան կարևոր է նրանց դերը փոքրիկի հոգեկան զարգացման մեջ մինչ 3 տարեկանը: Հոգեբանները ուշադրություն են դարձնում նրան, որ փոքրիկն  առանց մեծահասակների չի կարող ընդունել շրջապատող միջավայրը, անգամ ամենավառ խաղալինքերը կամ առարկաները, այդ իսկ պատճառով արդեն 8-10 օրականից փորձեք

Երեխան սովորաբար լացում է մեծահասակներին որոշակի հաղորդագրություն հասցնելու համար: Մեծահասակների նման հաղորդակցվել, խոսել երեխաները չեն կարող, ուստի նրանց պարագայում լացը կարևոր դեր է խաղում իրենց կարիքների մասին մեծահասակներին տեղեկացնելու գործում: Մեծահասակի խնդիրն է ապակոդավորել երեխայի լացը և հասկանալ, թե ինչ է ցանկանում ասել երեխան:

Շաբաթական փոքրիկին առաջին անգամ պետք է տանել բժշկի: Դրա համար պետք է այցելել պոլիկլինիկա: Երբեմն երեխային ստուգում է բուժքույրը: Այդ ստուգումները  երեխայի առողջության պահպանմանը, հիվանդությունների վաղ ախտորոշմանը, բուժմանը նպատակամղված պետական միջոցառումներ են:

Դուք ծննդատնից փոքրիկին բերել եք տուն և... դառնում եք նրա համար ոչ միայն մայրիկ և հայրիկ, այլ նաև բժիշկ, ուսուցիչ, հասակակից, ընկեր և հոգեբան, քանի որ հենց այդ քնքուշ տարիքում ամեն բան ասոցացվում է Ձեզ հետ, Ձեր միջոցով նա ծանոթանում է շրջակա միջավայրին:  Չնայած նա փոքրիկ է, սակայն արդեն ունակ է էմոցիոնալ և ինտելեկտուալ զարգացման: Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ: Հաստատել կապ, քանի որ երբ նա արդեն 3 ամսական կլինի,  դուք պետք է պատրաստ լինեք նրա հետ շփման:

Այժմ փոքրիկը հիմնականում քնած է և դուք նրա հետ շփվում եք օրը մի քանի անգամ: Ժպիտ, քնքուշ բառեր, շփում  (մերսում) և ձեռքի վրա պահել նրան. ահա այն ամենը, ինչ հարկավոր է Ձեզ:  Մի վախեցեք նրան երես տալուց, քանի որ հոգեբանները կարծում են, որ մինչ 3 ամսականը նրա հիշողության մեջ չեն մնում այդ ամենը, սակայն Ձեզ զգալ, սիրել և մտերմանալ նա ունակ է:

 

Խորհուրդ № 1- Ցույց տվեք փոքրիկին Ձեր ամբողջ սերը, կապ հաստատեք նրա հետ: Լսեք Ձեր սրտին: Սիրելի մայրիկեր, հանց դա Ձեզ կօգնի Ձեր փոքրիկի հետ  շփման գործում: Վերբերվեք նրան զգուշորեն:

Միմյանց հասկանալը կդառնա գրավական հետագա շփման համար:

Խորհուրդ № 2- Մի եղեք դյուրագրգիռ: Երբեք, ոչ մի հանգամանքներում ոչ նորածինի, ոչ 17 տարեկանի հետ: Փոքրիկը դրան կարող է արձագանքել լացով և գոռոցներով: Երբ նա այդքան փոքրիկ է, ապա դժվար է հասկանալ, թե ինչն է նրան անհանգստացնում: Առաջին հերթին, փոքրիկի հետ նուրբ զրուցեք, անգամ եթե նրա գոռոցները Ձեզ հունից հանել են: Երկրորդ` կողմնորոշվեք արդյոք նա թաց չէ: Գուցե հոգնել է կամ սոված է: Հնարավոր է նաև, որ  ինչ որ բան նրան խանգառում է` խաղալիքը կամ ծծակը: Կամ գուցե նա հիվանդ է` գրիպ, հազ, գազիկներ փորում: Անհրաժեշտ է գտնել գլխավոր պատճառը: Եվ արդյունքում որպես պարգև կստանաք Ձեր փոքրիկի ժպիտը:

Եթե Դուք չհետևեք այս խորհրդին, ապա, դա կդառնա  նևրոզի պատճառ, որի անդյունքում նա հաճախ կամակորություններ է անում, չի հասցնում դպրոցում, հասակակիցների հետ շփման խնդիրներ է ունենում: Այդ ամենը արդյունք է Ձեր դյուրագրգռության  կամ ծնողների միջև կոնֆլիկտների:

Շարունակելի

Նյութն ըստ kid.ru կայքի

Այլ հոդվածներ …

Գովազդ