Սա վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչները բակտերիաներն են (Կոխի ցուպիկը): Վաղ հասակի երեխաների համար հաճախ վարակի աղբյուր են դառնում նաև հարազատները: Հիվանդությունը հիմնականում տարածվում է օդակաթիլային ճանապարհով:

Հիմնական նշաններն են բարձր ջերմությունը, վատ ախորժակը, գունատությունը, հոյւծվածությունը, հազը: Երեխաների մոտ այն ծանր է ընթանում և կարող է հանգեցնել տուբերկուլոզային մինինգիտի և նույնիսկ մահվան:

Պատվաստումը

Պատվաստումը կոչվում է ԲՑԺ պատվաստում, այն ստանում են նորածնային հասակում` ծնվելուց 24 ժամ հետո, իսկ եթե երեխան ծննդատանը չի ստացել ԲՑԺ պատվաստումը  հիվանդության կամ այլ պատճառով, ապա հարկավոր է

Երկվորյակներին կրծքով կերակրելիս պետք է.

  • Նախապատրաստվել դրան՝ խորհրդակցելով բժշկի և երկվորյակներ մեծացրած որեէ մեկի հետ, որպեսզի կարողանաք հեշտությամբ կերակրել ձեր փոքրիկներին:
  • Հիմնական բարդությունն այն է. որ երկվորյակները մեծ մասամբ վաղածին են լինում, շատ են քնում, առաջին 1-2 շաբաթներին վատ են ծծում: Հենց սկզբից պետք Է վարժվել կրծքով կերակրելու ճիշտ դիրքին, եղանակին, որպեսզի չվնասվեն պտուկները, բավարար քանակով կաթ արտաղրվի: Կրծքով կերակրելու ճիշտ ղիրքն ու եղանակները շատ կհեշտանացնեն ձեր գործը  երկվորյակներին կերակրելիս:

Փոքրիկին բարուրելու հետ կապված շատ տարբեր կարծիքներ կան:Նախկինում գտնում էին, որ դա պաշտպանում է նրան ինֆեկցիաներից:Սակայն դա չունի գիտական հիմնավորում:Նախընտրելի է երեխային հագցնել ազատ և բամբակյա հագուստներ կամ բրդյա գործվածք, կամ գոնե բարուրել միայն մարմնի ստորին մասը` գլուխը և ձեռքերը թողնելով ազատ:

Ամուր բարուրելն աննպատակահարմար է մի շարք տեսանկյուններից.

Հաճախ ավելի հեշտ է մի շարք հիվանդություններ կանխարգելել, քան դրանք բուժել: Այդ հիվանդությունների շարքին են պատկանում տուբերկուլյոզը, հեպատիտ Բ-ն, դիֆթերիան, փայտացումը, կապույտ հազը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը և պոլիոմելիտը: Սրանք այն վտանգավոր հիվանդություններն են, որոնք կարող են երեխայի մահվան համ հաշմանդամության պատճառ դառնալ:

Պատվաստումը պաշտպանում է երեխային նշված հիվանդություններից: Պատվաստումների միջոցով հնարավոր է կանխարգելել դրանք, ուստի այդ ինֆեկցիաները կոչվում են կառավարվող:

Պատվաստումը երեխայի մոտ անընկալություն է առաջացնում տվյալ հիվանդության նկատմամբ, եթե անգամ պատվաստված երեխան հիվանդանում է, այն թեթև ընթացք է ունենում:

Ինչպես ներարգանդային կյանքում, այնպես էլ մայրական կաթի միջոցով  նորածնին են փոխանցվում հակամարմիններ, որոնք նրան պաշտպանում են որոշ հիվանդություններից: Սակայն մեծանալու հետ միասին  (6 ամսականից սկսած) երեխան կորցնում է մորից ստացած իմունիտետը, ուստի հիվանդությունների հարուցիչների


Նախկինում ընդունված էր, որ ծննդաբերությունից հետո ծննդատանը նորածինն առանձին սենյակում գտնվի, իսկ մայրը յուրաքանչյուր երկու կամ չորս ժամը մեկ տեսնի նրան` կերակրելու համար: Հայրը, եղբայրները և քույրերը փոքրիկին տեսնում էին միայն ապակու հետևից:

Այսպես էին վարվում` հիգիենայի պահանջներից ելնելով: Վիճակը, բարեբախտաբար, փոխվել է: Մորը երեխայի հետ նույն սենյակում պահելու պրակտիկան Հայաստանում կիրառվում է 1994-ից: Այժմ Հայաստանի բոլոր ծննդատներում երեխան մոտ 24 ժամ գտնվում է նույն սենյակում, եթե չկա խանգարող որևէ լուրջ պատճառ` մոր կամ երեխայի առողջության հետ կապված:

Նորածին երեխային լողացնելը մայրիկների համար պատատասխանատու գործ է, քանի որ երեխան դեռ այնքան փխրուն է  և զգայուն:

Մանկաբույժները երեխային  ճիշտ լողացնելու մի քանի սկզբունքներ են մշակել, որոնք կներկայացնենք ստորև:

  • Երեխային լողացնելուց առաջ անհրաժեշտ է տաքացնել սենյակը կամ սենյակի տվյալ անկյունը: Ընդհանրապես ցանկալի է, որ երեխայի սենյակի ջերմաստիճամը մշտապես լինի 18-20C 

Այլ հոդվածներ …

Գովազդ