Օդային կոփումը` փոքրիկի առողջության գրավական

Խնամք

Փոքրիկները,  սնվելով մայրիկի կաթով, ձեռք են բերում իմունիտետ, որը օգնում է նրանց պայքարել  վիրուսների  դեմ: Սակայն, այնուամենայնիվ, որոշ վարակներն անխուսափելի են:

Արհեստական կաթով սնվող երեխաների մոտ հիվանդանալու հնարավորությունը ավելի շատ է, քանի որ նրանք չեն ստանում անհրաժեշտ վիտամիններ  մայրական կաթից, և նրանց սեփական իմունային համակարգը չի հասունանում:

Մանկիկի առողջությունը ամրապնդելու համար նրան մինչև 1 տարեկան հասակը պետք է նաև կոփել:

Ինչո՞վ է օգնում կոփումը

  • Ամրացնում է իմունային համակարգը և օգնում է օրգանիզմին պայքարել վարակների դեմ
  • Արագացնում է օրգանիզմի հարմարվողականությումը արտաքին միջավայրին
  • Կարգավորում է նյութափոխանակությունը
  • Դրական է ազդում օրգանիզմի նյարդային  համակարգի աշխատանքի վրա
  • Բարելավվում է  փոքրիկի քունը, ախորժակը և ընդհանուր ֆիզիկական և հոգեկան վիճակը

 

Հատուկ դեպքեր

 

  • Սուր հիվանդությունների դեպքում, որը առաջնորդվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, կոփման գործընթացը  պետք է դադարեցնել և վերսկսել միայն փոքրիկի առողջանալուց հետո
  • Հաճախ հինանդացող փոքրիկներին կոփելիս պետք է հետևել բժիշկների հատուկ խորհուրդներին

 

Ե՞րբ սկսել կոփումը

 

Փոքրիկին կարելի է կոփել 1 ամսեկանից սկսած, եթե .

  • փոքրիկը առողջ է, չունի ի ծնե հիվանդություններ,
  • լավ է քնում, ուտում, իր ունի նորմալ քաշ և  աճում է իր հասակին համապատասխան

Կոփման ամենաթեթև միջոցը օդայինն է

 

Փոքրիկի համար ավելի տանելի է թեթև ցուրտը, քան շոգն ու տապը: Եթե փոքրիկը քնում է բաց պատուհանի առկայությամբ, ապա քունը ավելի ամուր և երկար է լինում: Զբոսանքից հետո ախորժակը շատ ավելի լավ է լինում: Մաքուր օդում փոքրիկը ավելի ակտիվ է: Օդային կոփումը բարելավվում է փոքրիկի ֆիզիկական ինքնազգացողությունը:

Մասնագետները  նշում են, որ օդային կոփումը կարելի է սկսել անգամ մեկ  օրական հասակում: Պարզապես պետք է սենյակը 15 րոպե տևողությամբ օդափոխել օրական  4-5 անգամ ձմռանը, իսկ ամռանը ողջ օրը թարմ օդի հոսք ապահովել: Սենյակն օդափոխելիս երեխային պետք է այլ վայր տեղափոխել:

Փոքրիկի զբոսանքը մաքուր օդում

  • Ձմռանը -15օ C ոչ պակաս ջերմաստիճանում 1-1,5 ժամ, օրը ոչ պակաս քան 2 ժամ
  • Ամռանը 2-2,5ժամ, օրվա մեջ 2-3 անգամ

Փոքրիկներին մինչև 2 տարեկանը խորհուրդ է տրվում մաքուր օդում քնեցնել: Ամռանը փոքրիկը մաքսիմալ պետք է դրսում լինի: Պետք է համապատասխան հագցնել նրան և խուսափել արևահարումից:

Օդային լոգանքներ

  • Ձմռանը սենյակային պայմաններում +20-23օ C դեպքում 15-30 րոպե կախված փոքրիկի տարքից
  • Ամռանը սենյակում կամ դրսում +23-26օ C դեպքում 30-45 րոպե, կարելի է նաև ավել:
Գովազդ