Առողջ միջավայր Ձեր փոքրիկի սենյակում

Խնամք

Շուտով կծնվի Ձեր փոքրիկը, և դուք հավանաբար արդեն ընտրել և պատրաստել եք այն սենյակը, որտեղ  նա պետք է անցկացնի իր ժամանակի մեծ մասը: Եկեք դա անվանենք «փոքրիկի սենյակ»,  սակայն այն կարող է նաև լինել ծնողների սենյակ:

Շուտով կծնվի Ձեր փոքրիկը, և դուք հավանաբար արդեն ընտրել և պատրաստել եք այն սենյակը, որտեղ  նա պետք է անցկացնի իր ժամանակի մեծ մասը: Եկեք դա անվանենք «փոքրիկի սենյակ»,  սակայն այն կարող է նաև լինել ծնողների սենյակ:

 

 

Ինչպե՞ս պատրաստել փոքրիկի սենյակը

  • Ցանկալի է, որպեսզի փոքրիկի սենյակը մայրուղուն մոտիկ չլինի, որպեսզի աղմուկը քիչ լինի
  • Եթե կա հնարավորություն, պետք է սենյակը ազատել փափուկ կահույքից, գորգից, փափուկ խաղալիքնեից և բոլոր այն իրերից, որոնք իրենց վրա փոշի են հավաքում: Դա Ձեզ հնարավորություն կտա ամեն օր ավելի արագ և հեշտ մաքրել փոքրիկի սենյակը:
  • Եթե այնուամենայնիվ հնարավոր չէ իրերը հանել, ապա ամեն օր փոշեկուլով մաքրեք դրանք:
  • Սենյակը անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ օդափոխել, իսկ տարվա տաք եղանակին պատուհանը միշտ բաց թողնել:

Օդի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 22°С-ը: Օպտիմալը` 18-20°С. Փոքրիկի անկողնու կողքը ջերմաչափ դրեք, որպեսզի կարողանաք վերահսկել ջերմաստիճանը:

  • Եթե սենյակը արհեստական ջերմությամբ եք տաքացնում, ապա պետք է հավելյալ խոնավեցում ապահովվեք:
  • Եթե պատուհանը բաց եք թողնում, ապա անպայման այն ցանցով պատեք ճանճերից և մանր կենդանինեից պաշտպանելու համար:
  • Փոքրիկի անկողնու մոտակայքում  չպետք է լինի  հեռուստացույց, հեռախոս, կամ այլ աղմուկ առջացնող և ճառագայթող  իրեր
  • Նորածինների համար պատրաստեք հատուտ «սեղանիկ» զգեստափոխելու համար

 

Երբեք փոքրիկին մենակ չթողնեք «փոխվելու սեղանիկի»  վրա, անգամ մեկ վայրկյանով, նա կարող է շարժվել ու վայր ընկնել: Այդ պատճառով նախօրոք պատրաստեք փոքրիկ հագուստը, հիգենիայի պարագաները, տակդիրը, որպիսի առանց տեղաշարժվելու,  հեշտությամբ կարողանաք դրանք վերցնել:

Շարունակելի...

 

Գովազդ