Փոքրիկին ճիշտ լողացնելու սկզբունքերը

Խնամք

Նորածին երեխային լողացնելը մայրիկների համար պատատասխանատու գործ է, քանի որ երեխան դեռ այնքան փխրուն է  և զգայուն:

Մանկաբույժները երեխային  ճիշտ լողացնելու մի քանի սկզբունքներ են մշակել, որոնք կներկայացնենք ստորև:

  • Երեխային լողացնելուց առաջ անհրաժեշտ է տաքացնել սենյակը կամ սենյակի տվյալ անկյունը: Ընդհանրապես ցանկալի է, որ երեխայի սենյակի ջերմաստիճամը մշտապես լինի 18-20C 

  • Երեխային լողացնելու ջրի ջերմաստիճանը պետք է ստուգել արմունկով` ձեռքով ջերմաստիճանի ստուգումը երբեմն կարող է խաբուսիկ լինել
  • Երեխայի հագուստը հանելիս պետք է  գտնվել ջերմության աղբյուրին մոտ, որպեսզի փոքրիկը հանկարծ չմրսի
  • Երեխային պետք է լողացնել արագ, բայց միևնույն ժամանակ  նուրբ շարժումներով
  • Լողացնելուց անմիջապես հետո  երեխային պետք է փաթաթել տաք և չոր սրբիչի մեջ և շփել ոտքից մինչև գլուխ
  • Լողացնելուց հետո արագ պետք է հագցնել երեխային` չմոռանալով գլխարկի մասին:

Ընդհանրապես երեխային խնամելիս, օրինակ տակաշորերը փոխելիս, լողացնելիս և այլն,  պետք է հետևել, որպեսզի նա չսառի, գործել արագ և երեխային միշտ ծածկած պահել:

«Նորածինների խնամքի հիմունքներ և կրծքով սնուցում»  գրքից

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Եվրոպական Տարածաշրջանային Բյուրո

Գովազդ