Բարուրի առավելություններն ու թերություններն ըստ մասնագետների

Խնամք

Փոքրիկին բարուրելու հետ կապված շատ տարբեր կարծիքներ կան:Նախկինում գտնում էին, որ դա պաշտպանում է նրան ինֆեկցիաներից:Սակայն դա չունի գիտական հիմնավորում:Նախընտրելի է երեխային հագցնել ազատ և բամբակյա հագուստներ կամ բրդյա գործվածք, կամ գոնե բարուրել միայն մարմնի ստորին մասը` գլուխը և ձեռքերը թողնելով ազատ:

Ամուր բարուրելն աննպատակահարմար է մի շարք տեսանկյուններից.

1.Ստոծանու շարժումների սահմանափակումը նվազեցնում է թոքերի օդափոխումը

2.Մարմնի որոշ մասերում նվազեցնում և դժվարեցնում է արյան շրջանառությունը

3.Օդի բարակ շերտը երեխայի մարմնի և տակաշորերի միջև թույլ չի տալիս ջերմոթյունը պահել

4.Վերջույթների շարժումների սահմանափակումը բացասաբար է անդրադառնում  նյարդամկանային կոորդինացիայի զարգացման վրա

5.Գլխով ամուր բարուրումը  դժվարեցնում է կրծքով կերակրումը, քանի որ երեխան չի կարողանում  շարժել գլուխը և բաց անել բերանն այնքան, որպեսզի ամուր կպչի կրծքին

6.Բարուրված երեխաներն ավելի շատ են քնում և ավելի քիչ կուրծք պահանջում, որը  խանգարում է նորմալ կաթնարտադրոությանը:

«Նորածինների խնամքի հիմունքներ և կրծքով սնուցում»

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Եվրոպական Տարածաշրջանային Բյուրո

Գովազդ