Ինչպե՞ս ընտրել մահճակալ փոքրիկի համար. 10 խորհուրդ

Խնամք

Ներկայացնում ենք 10 խորհուրդներ, որոնք կօգնեն երիտասարդ ծնողներին առանց երկար-բարակ մտածելու ու կասկածների փոքրիկի համար մահճակալ գնել:

1. Նախապատվությունը տվեք բնական նյութերին

Մանկական մահճակալը պետք է պատրաստված լինի բացառապես բնական փայտից: Նորածնային հասակից փոքրիկին մի  «թունավորեք» պլաստիկից արտադրանքով ու փայտի փոխարինիչներով:  Նախընտրալեի է  կեչու կամ թխկու փայտից պատրաստված մահճակալը. սրանք ամուր են ու երկարակյաց:

Իհարկե, բնական, որակյալ փայտից մահճակալը մյուսների համեմատությամբ մի փոքր թանկ արժե:

2. Ստուգեք մահճակալի ծածկույթի որակը

Որքան էլ խանութի աշխատակիցը գովի Ձեր ընտրած մահճակալն ու դրա որակը, միևնույն է, խոսքին մի հավատացեք: Պահանջեք սերտիֆիկատը՝ համոզվելու, որ մահճակալն իսկապես բնական փայտից է, չի պարունակում վնասակար ներկանյութեր ու այլ քիմիկատներ: Ուշադրություն դարձրեք, որ ներկանյութը լինի խեժից՝ ջրային հիմքի վրա, իսկ սոսինձը չպարունակի ֆորմալդեհիդ:

3. Ստուգեք մահճակալի ամրությունը

Գնելուց առաջ նաև ստուգեք մահճակալի ամրությունը: Փորձեք քերծել մակերեսը, եթե դա հեշտությամբ ստացվում է ու մահճակալի վրա հետքեր են մնում, ուրեմն այդպիսի մահճակալ գնել չարժի:

Բացի այդ, ցանկալի է, որ նախապատվությունը չտաք օրորվող մահճակալին: Փոքրիկին օրորելու կարիք կա կյանքի առաջին ամսիներին, բայց ենթադրվում է, որ մահճակաը ձեռք եք բերում ավելի երկար ժամանակահատվածի համար:  Այլապես, երբ փոքրիկը մի փոքր մեծանա, խնդրի առաջ կկանգնեք՝ ինչպես անել, որ փոքրիկը մահճակալը չճոճի:

4. Ուշադրություն դարձրեք մահճակալի խորությանը

Նախապատվությունը տվեք մահճակալներին, որոնց խորությունը կարելի է փոփոխել: Մահճակալի խորությունը կարգավորելու հնարավորությունը նախ կօգնի Ձեզ նրան հեշտությամբ պառկեցնել և հանել մահճակալից, իսկ երբ նա մի փոքր մեծանա, կապահովի նրա անվտանգությունը մահճակալում (եթե խորությունը բավարար չլինի, փոքրիկը կարող է, օրինակ, մագլցել ու վայր ընկնել): Որպեսզի արդեն աշխարհն ուսումնասիրող ու ամեն տեղ մագլցող փոքրիկը մահճակալում անվտանգ լինի, ներքնակից  մինչև ճաղավանդակի  կամ եզրի գագաթը բարձրությունը պետք է լինի առնվազն 60-65 սմ:

5. Ընտրեք հանվող եզրերով մահճակալ

Եթե փոքրիկի մահճակալը դրված է ծնողների մահճակալին կիպ, ապա հանվող եզրերը շատ հարմար կլինեն. այսպես կկարողանաք կերակրել մանկիկին առանց մահճակալից հանելու և նրա հանգիստը խանգարելու:  Հանվող եզրերը օգտակար կլինեն նաև երբ փոքրիկը երեք տարեկան դառնա: Այս տարիքի երեխան այլևս չի ցանկանա պառկած սպասել, մինչև մայրիկը կգա և կհանի նրան մահճակալից: Այլ ինքուրույն կկարողանա իջնել մահճակալից:

6.Հաշվի առեք ճաղերի միջև հեռավորությունը

Հիշեք, որ մանկական մահճակալի դեպքում ճաղերի անվտանգ ու օպտիմալ հեռավորությունը պետք է լինի 5-6 սմ: Գնելուց մի ամաչեք և հարկ եղած դեպքում չափեք ճաղերի հեռավորությունը: Եթե հեռավորությունը մեծ է, ապա փոքրիկը կարող է պատահաբար իրեն վնասել՝ ձեռքը կամ ոտքը անցքը մտցնելով:

7.Ուշադրություն դարձրեք մահճակալի հատակին

Մահճակալ գնելիս ուշադրություն դարձրեք, որ մատրասը կամ ներքնակը շնչող լինի, նաև հնարավոր լինի այն հանել: Փոքրիկի դեպքում, եթե ներքնակը մահճակալին կիպ է, այն կարող է խոնավությունից բորբոսնել, ինչը վտանգավոր է փոքրիկի առողջության համար:

8.Մահճակալի գլխամասը

Մահճակալի գլխամասը կարող է լինել ամբողջական և շերտավոր: Միանշանակ կարծիք չկա, թե որն է ավելի նախընտրելի: Եթե շերտավոր եք ընտրել, ուշադիր եղեք, որ ճաղերի միջև հեռավորությունը 7-8 սմ մեծ չլինի, այլապես փոքրիկը կարող է պատահաբար գլուխը մտցնել ճաղերի արանքը:  Իսկ ամբողջական գլխամասը կարող է փոքրիկին պաշտպանել, օրինակ, արևից:  Հիշեք, որ բոլոր դեպքերում մահճակալի գլխամասի համար նախընտրելի բարձրությունը 60 սմ և ավելի է:

9.Գնահատեք շարժական պահարանների հարմարավետությունը

Շատ մահճակալներ այժմ ունեն կից շարժական պահարաններ, ինչը շատ հարմար է, քանի որ այդտեղ կարելի է պահել փոքրիկի իրերը: Իսկ երբ փոքրիկը մեծանա, պահարանում տեղ կզբաղեցնեն նրա խաղալիքները: Պահարանի առկայությունը երկու- երեք անգամ մեծացնում է մահճակալի արժեքը, բայց  այդպիսով ազատվում եք լրացուցիչ պահարան գնելու անհրաժեշտությունից:

10.Գուցե Ձեզ պետք է մահճակալ-տրանսֆորմեր

Նման մահճակալը փոքրիկի քնատեղի հարցը կլուծի առաջիկա վեց տարիների համար: Այն օրորոցայինից հանգիստ կարող է վերափոխվել սովորական մահճակալի: Սա բավականին թանկ արժե, այնպես որ գնեք տրանսֆորմեր մահճակալ այն դեպքում, երբ հաստատ վստահ եք, որ նման մահճակալը պետք է Ձեր փոքրիկին:

Հաջողություն և համբերություն Ձեզ փոքրիկի համար մահճակալ ընտրելու հարցում:

Նյութն ըստ  parenting.ru կայքի

Գովազդ