Պե՞տք է, արդյոք, լվացվել նորածնին գրկելուց առաջ

Խնամք

Դա լավ գաղափար է: Բայցեւ կարիք չկա առողջ նորածնին հեռու պահել մարդկանցից: Սակայն, այնուամենայնիվ, նորածիններն ավելի ընկալունակ են վիրուսների և մանրէների նկատմամբ, ուստի ցանկալի է փոքրիկին հեռու պահել մարդկանցից, որոնք հիվանդ են կամ կարող են վիրուսակիր լինել:

Պետք է խուսափեք գրիպի ու մրսածության ախտանշաններ ունեցող անձանց և փոքրիկի շփումից: Մարդիկ ևս, որոնք դեռևս չգիտեն, որ իրենք  հիվանդ են, այսինքն՝ դեռևս հիվանդության գաղտնի փուլն է, փոքրիկին գրկելով կարող են նրան վիրուս փոխանցել: Ուստի բոլորովին էլ կոպիտ չի հնչի, եթե տուն մտած հյուրերին, բարեկամներին ու ընկերներին խնդրեք նախ լվացվել, հետո միայն գրկել փոքրիկին:  Անգամ եթե նրանք հիվանդության որևէ ախտանշան չունեն, չեն կարող վստահ լինել, որ մինչ փոքրիկի մոտ գալը հիվանդ մարդու հետ չեն շփվել: Որոշ վիրուսներ կարող են օրգանիզմից դուրս ապրել մինչև 8 ժամ:

Ուստի հոգ տարեք Ձեր փոքրիկի առողջության մասին և խնդրեք, որ դրսից  եկած ցանկացած ոք  նախ լվացվի, հետո միայն գա փոքրիկի հետ խաղալու և նրան գրկելու:

Նյութը` ըստ babycenter.org  կայքի

Գովազդ