Ինչպե՞ս վակցինան փոխեց աշխարհը և ի՞նչ կատարվեց, երբ մարդիկ հրաժարվեցին պատվաստումներից. «Շենգավիթ» ԲԿ մասնագետի պարզաբանումը՝ «Իմ Փոքրիկ»-ին

Խնամք

Հոդվածը պատրաստել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը: Նյութի առաջին մասը կարող եք  ընթերցել այստեղ:

Արդեն 20-րդ դարում շնորհալի գիտնականները  ստեղծեցին և հաջողությամբ կիրառեցին պատվաստումներ՝ պոլիոմելիտի, հեպատիտի, դիֆթերիայի, կարմրուկի, պարոտիտի (խոզուկ), կարմրախտի և տուբերկուլյոզի դեմ:

Հոդվածը պատրաստել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը: Նյութի առաջին մասը կարող եք  ընթերցել այստեղ:

Արդեն 20-րդ դարում շնորհալի գիտնականները  ստեղծեցին և հաջողությամբ կիրառեցին պատվաստումներ՝ պոլիոմելիտի, հեպատիտի, դիֆթերիայի, կարմրուկի, պարոտիտի (խոզուկ), կարմրախտի և տուբերկուլյոզի դեմ:

Մինչ այժմ ստեղծվել են ավելի քան 100 տեսակի վակցինաներ, որոնք պաշտպանում են 40 և ավելի ինֆեկցիոն հիվանդություններից, որոնք հարուցվում են բակտերիաներով, վիրուսներով և պարզագույններով:

Ինֆեկցիաների դեմ պայքարում վակցինաները թույլ են տվել մարդկությանը հասնել անհավանական արդյունքների: Աշխարհում ամբողջությամբ վերացվել է բնական ծաղիկը՝ հիվանդություն, որը տարեկան միլիոնավոր կյանքեր է խլել: 20-րդ դարի մեծագույն իրադարձություններից էր ինչպես մարդու՝ տիեզերք կատարած առաջին թռիչքը, այնպես էլ պատվաստումների գործածումը:

Պատվաստումների շնորհիվ պրակտիկորեն վերացել է պոլիոմիելիտը, շարունակվում է կարմրուկի համաշխարհային վերացումը: Հարյուրավոր և նույնիսկ հազարավոր անգամ նվազել է դիֆթերիայով, կարմրախտով, կապույտ հազով, էպիդեմիկ պարոտիտով (խոզուկ), վիր. հեպ. Բ-ով և այլ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություններով հիվանդացությունը:

Չնայած տպավորիչ հաջողություններին, ինֆեկցիոն հիվանդություններn առ այսօր հանդիսանում են մահացության հիմնական պատճառներից մեկը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` երկրագնդում գրանցվող մահերի պատճառների մինչև 30%-ը կազմում են ինֆեկցիոն հիվանդությունները:

Երբեմն էպիդեմիոլոգիական բարեկեցության ֆոնի վրա մարդիկ դադարում են անել պատվաստումներ` նախատեսված պետական առողջապահական համակարգով, և այդ ժամանակ  ինֆեկցիաները, որոնք համարվում էին վաղուց վերացած, վերադառնում են:

Ի տարբերություն մյուս բժշկական պրոցեդուրաների, պատվաստումը կատարվում է առողջ մարդուն, և հենց դա է առաջացնում այդքան բծախնդիր վերաբերմունք նրա անվտանգության նկատմամբ: Մյուս կողմից, երբ վակցինացիան նվազեցնում է հիվանդության տարածվածությունը, մարդկանց ուշադրությունը հիվանդության վտանգից շեղվում է դեպի վակցինայի վտանգը, և դա դժվարացնում է բժշկության գործը՝ պահպանել իմունիզացիայի մակարդակը և ժողովրդի հավատը  վակցինացիայի նկատմամբ:

Անցյալում հայտնի են վակցինացիայից մասսայական հրաժարման դեպքեր, որոնք բերել են վտանգավոր էպիդեմիոլոգիական հետևանքների. Ստոկհոլմ՝ բնական ծաղիկ (1873-74), Մեծ Բրիտանիա՝ կապույտ հազ (1970-80), Շվեդիա՝ կապույտ հազ (1979-96), նախկին ԽՍՀՄ-ի երկրներում՝ դիֆթերիա (1990-99), Հոլանդիա՝ կարմրուկ (1999-2000), Իռլանդիա, կարմրուկ (2000), Նիգերիա՝ պոլիոմիելիտ, կարմրուկ, դիֆթերիա (2001-ից), Ինդիանա՝ կարմրուկ (2005):

Վակցինան նաև նվազեցնում ոչ ինֆեկցիոն հիվանդությունների ռիսկը: Դեռեւ 20-րդ դարի սկզբում ռուս գիտնական Ի. Ի. Մեչնիկովն առաջ քաշեց հիոթեզ, ըստ որի՝ սոմատիկ (այսինքն մարմնական) հիվանդությունները և չարորակ նորագոյացություններն ունեն ինֆեկցիոն ծագում: Հետագայում Մեչնիկովի հիպոթեզը հաստատվեց: Տարբեր երկրների էպիդեմիոլոգները նշում են, որ գրիպով հիվանդացության բարձրացման սեզոնին շատանում են նաև հոսպիտալացումները սիրտ-անոթային խնդիրների և ուղեղային արյան շրջանառության խանգարումների պատճառով: Միաժամանակ շատանում է նաև մահացությունը միոկարդի ինֆարկտից և ինսուլտից: Հաճախ վիրուսային ինֆեկցիան բերում է  միոկարդիտների և էնդուկարդիտների՝ հիվանդություններ, որոնց ժամանակ ախտահարվում է սիրտը և առաջացնում արատներ:  Երբ ԱՄՆ-ում սկսեցին երեխաներին պատվաստել պարոտիտի (խոզուկի) դեմ, առաջացավ անսպասելի «կողմնակի» էֆեկտը. էնդոկարդիտներով հիվանդացությունը կտրուկ նվազեց: Հետազոտությունները ցույց տվեցին, որ հիվանդների մեծամասնությունը, ովքեր տառապում էին այս հիվանդությամբ, վաղ մանկական հասակում տարել են պարոտիտ:

Ապացուցված է, որ ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցերը, ինչպես նաև գաստրիտը (ստամոքսաբորբը), կապված են ինֆեկցիայի հետ: Helicobacter pylori բակտերիան, որի բացահայտումը նշանավորվել է 2005 թ. Նոբելյան մրցանակով, հայտնաբերում են գաստրիտով հիվանդների 50%-ի, ստամոքսի խոցով հիվանդների 70-90%-ի և 12-մատնյա աղիքի խոցով հիվանդների 95%-ի մոտ:

Մարդու ինսուլին կախյալ շաքարային դիաբետի առաջացման մեջ դեր ունեն նաև որոշ վիրուսներ (ռետրովիրուս, ռեովիրուս, ցիտոմեգալովիրուս և Էպշտեին-Բարրի վիրուս): Հղիության ընթացքում մոր տարած կարմրախտը բերում է պտղի զարգացման արատների, ընդ որում որքան վաղ ժամկետում է մայրը ինֆեկցիան ընկալում,  այնքան բարձր է պտղի զարգացման բնածին արատների հավանականությունը:

Շարունակելի

 

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյան

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

+374 55 80 90 71

Գովազդ