Հաճախ ավելի հեշտ է մի շարք հիվանդություններ կանխարգելել, քան դրանք բուժել: Այդ հիվանդությունների շարքին են պատկանում տուբերկուլյոզը, հեպատիտ Բ-ն, դիֆթերիան, փայտացումը, կապույտ հազը, կարմրուկը, կարմրախտը, խոզուկը և պոլիոմելիտը: Սրանք այն վտանգավոր հիվանդություններն են, որոնք կարող են երեխայի մահվան համ հաշմանդամության պատճառ դառնալ:
Պատվաստումը պաշտպանում է երեխային նշված հիվանդություններից: Պատվաստումների միջոցով հնարավոր է կանխարգելել դրանք, ուստի այդ ինֆեկցիաները կոչվում են կառավարվող:
Պատվաստումը երեխայի մոտ անընկալություն է առաջացնում տվյալ հիվանդության նկատմամբ, եթե անգամ պատվաստված երեխան հիվանդանում է, այն թեթև ընթացք է ունենում:
Ինչպես ներարգանդային կյանքում, այնպես էլ մայրական կաթի միջոցով նորածնին են փոխանցվում հակամարմիններ, որոնք նրան պաշտպանում են որոշ հիվանդություններից: Սակայն մեծանալու հետ միասին (6 ամսականից սկսած) երեխան կորցնում է մորից ստացած իմունիտետը, ուստի հիվանդությունների հարուցիչների

նկատմամբ անընկալություն առաջացնելու համար պատվաստումներ են կատարվում:
Պատվաստումը կատարվում է պատվաստանյութի միջոցով, որը ներարկվելով երեխայի օրգանիզմ` տվյալ հիվանդության նկատմամբ իմունիտետ է առաջացնում:
ՀՀ-ում երեխաների պատվաստումն իրականացվում է ըստ պատվաստումների ազգային օրացույցի և անվճար են:
Եթե պատվաստումները կատարվում են թերի կամ դրանց միջև ընդմիջումները երկարում են սահմանված ժամկետից, երեխայի մոտ կայուն իմունիտետ չի ձևավորվում: Եթե կյանքի առաջին տարում երեխան չի ստացել տվյալ տարիքի համար նախատեսված որևէ պատվաստում, անհրաժեշտ է բացը լրացնել հնարավորինս շուտ:
Պատվաստման հնարավոր հետևանքները
Պատվաստումից հետո երեխայի մոտ կարող է առաջանալ այտուց կամ կարմրություն սրսկման տեղում, ջերմություն, թեթև ցան, կամ երեխան կարող է ընդհանուր վիճակի փոփոխություն ունենալ: Այս բոլոր նշանները հիմնականում անցնում են երկու-երեք օրվա ընթացքում: Եթե երեխայի մոտ առկա է բարձր ջերմություն, հարկավոր է նրան տալ պարացետամոլ, շատ հեղուկներ, իսկ եթե երեխան սնվում է կրծքով, անհրաժեշտ է հաճախակի կերակրել:
Եթե երեխայի վիճակն անհանգստացնող է, անպայման պետք է դիմել բժշկի:
Պատվաստումների նախկին ազգային օրացույց
Տարիք |
Պատվաստանյութ |
Ծնվելուց 24-48 ժամ հետո |
ԲՑԺ, հեպատիտ Բ1 |
1,5 ամսական |
Հեպատիտ Բ2 |
3 ամսական |
ԱԿԴՓ 1, պոլիոմելիտ 1 |
4-5 ամսական |
ԱԿԴՓ 2, պոլիոմելիտ 2 |
6 ամսական |
ԱԿԴՓ 3, պոլիոմելիտ 3, հեպատիտ Բ3 |
1 տարեկան |
ԿԿԽ 1 |
18-24 ամսական (կրկնապատվաստումներ) |
ԱԿԴՓ 4, պոլիոմելիտ 4 և 5 (1 ամիս ընդմիջումով) |
6-7 տարեկան |
|
16 ամսական, 26 ամսական և ամեն 10 տարին 1 անգամ |
|
2009-ից ներդրվել է պատվաստումների նոր ազգային օրացույց: Նորին անցնելը պայմանավորված էր ՀԻԲ պատվաստանյութի ներդրմամբ: Վերջինս հնգավալենտ համակցված պատվաստանյութ է, որի բաղադրիչներն են ԱԿԴՓ /դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում/ և Հեպատիտ Բ պատվաստանյութերը:
Պատվաստանյութը բավականին արդյունավետ է մինչև 5 տարեկան երեխաների շրջանում ՀԻԲ-ով պայմանանավորված մենինգիտների, թոքաբորբերի և այլ հիվանդությունների և դրանց բարդությունների կանխարգելման գործում։ Բոլոր երկրներում, որտեղ պատվաստումների ազգային օրացույցում ներդրվել է ՀԻԲ պատվաստանյութը` երեխաների շրջանում մոտ 60 տոկոսով նվազել է շնչառական օրգանների հիվանդությունների, մենինգիտների և դրանց բարդությունների դրսևորումը։
Միաժամանակ, հնգավալենտ պատվաստանյութը գրեթե զերծ է հետպատվաստումային ռեակցիաներ առաջացնելու հատկությունից և ԱԿԴՓ պատվաստանյութի /դիֆթերիայի, փայտացման և կապույտ հազի դեմ/ կապույտ հազ բաղադրիչով պայմանավորված հետպատվաստումային ջերմային ռեակցիաների թիվը զգալիորեն կնվազի։ Հնգավալենտ պատվաստանյութի ներդրմամբ երեխաները 1 այցելության ընթացքում մեկ ներարկումով հինգ պատվաստանյութ կստանան, որը կարևոր հոգեբանական նշանակություն ունի` մեղմացնելով ներարկման ցավային գործոնը։
Պատվաստումների նոր ազգային օրացույց
Պատվաստման ժամկետ |
Պատվաստանյութի անվանում |
Պատվաստման հերթական դեղաչափ |
Ծնվելուց հետո 24-48 ժամվա ընթացքում |
ԲՑԺ |
1 |
Ծնվելուց հետո 24 ժամվա ընթացքում |
ՎՀԲ |
1 |
6 շաբաթական /1.5 ամսական/ |
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ , ՕՊՎ |
1 |
10 շաբաթական /2.5 ամսական/ |
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ , ՕՊՎ |
2 |
14 շաբաթական /3.5 ամսական/ |
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ , ՕՊՎ |
3 |
12 ամսական |
ԿԿԽ |
1 |
18 ամսական |
ԱԿԴՓ, ՕՊՎ |
4 |
6 տարեկան |
ԱԴՓ-Մ, |
1 |
6 տարեկան |
ՕՊՎ |
5 |
6 տարեկան |
ԿԿԽ |
2 |
16 տարեկան |
ԱԴՓ-Մ |
2 |
26 տարեկան |
ԱԴՓ-Մ |
3 |
36 տարեկան |
ԱԴՓ-Մ |
4 |
46 տարեկան |
ԱԴՓ-Մ |
5 |
56 տարեկան |
ԱԴՓ-Մ |
6 |
Պատվաստանյութի անվանում |
Հիվանդությունների հակածինների պարունակություն |
ԲՑԺ |
Տուբերկուլոզ (Պալարախտ) |
ՎՀԲ |
Հեպատիտ Բ |
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ |
Դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուս ինֆլուենզա Բ տիպի |
ՕՊՎ |
Պոլիոմիելիտ |
ԿԿԽ |
Կարմրուկ, կարմրախտ, խոզուկ |
ԱԴՓ-Մ |
Դիֆթերիա, փայտացում |