Ռախիտ. ինչ անել հիվանդությունը կանխելու համար

Խնամք

Թերսնուցման, վատ խնամքի, սակավարյունության հետ սերտ կապ ունի այնպիսի հիվանդությունը, ինչպիսին է ռախիտը:

Ռախիտը վնասում է առաջին հերթին ոսկրամկանային համակարգը և անդրադառնում ներքին օրգանների վրա:  Տձև փոփոխությունների են ենթարկվում գանգը, կրծքավանդակը, կոնքը (նեղացում և հետագայում` բարդություններ ծննդաբերության ժամանակ), ձեռքերը, ոտքերը (տարբեր ձևախախտումներ և այլն):

Ռախիտ ունեցող երեխան ավելի հաճախ և ծանր է հիվանդանում այլ հիվանդություններով:

Ռախիտի կանխարգելումը դյուրին է, եթե երեխային չբարուրեք, հագցնեք ըստ տարիքի և եղանակի, ապահովեք զբոսանքը, քունը մաքուր օդում, ամենօրյա լոգանքը, մարզանքը և մերսումը, 2 ամսականից շուտ չնստեցնեք և չքնեցնեք փափուկ անկողնում:

Շատ կարևոր է արևի ճառագայթներից ճիշտ օգտվելը.

  • Մերկ`միայն տակդիրով, օրական 5 րոպե,
  • Հագուստով`օրական 20 րոպե,
  • Օգտակար են արևի ստվերային ճառագայթները/ծառի տակ, գլխարկով և այլն/:
  • Դեղորայքային կանխարգելումը վիտամին D տալն է /օրական 500 միավոր/ աշնան, ձմռան, վաղ գարնան ամիսներին:
  • Ստացեք ճիշտ խորհրդատվություն Ձեր բուժաշխատողից և պահպանեք Ձեր փոքրիկին ռախիտից:

Ներկայացրեց Անի Ասատրյանը

Գովազդ