Պատվաստումների օրացույց. Կարմրուկ, կարմրախտ, էպիդեմիկ պարոտիտ (խոզուկ)

Խնամք

Կարմրուկ

Մանկական ինֆեկցիոն հիվանդությունների թվում  կարմրուկը մնում է մանկական մահացության հիմնական պատճառներից մեկը: Սովորաբար մահը պայմանավորված է հիվանդության բարդություններով` թոքաբորբ, լուծ, սնուցման խանգարում, էնցեֆալիտ:

Կարմրուկը վիրուսային հիվանդություն է, փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Կարմրուկը սովորաբար սկսվում է չոր հազով և աչքերի կարմրությամբ:  Առաջին երեք օրը երեխան բարձր ջերմություն է ունենում: Ցանը սկսվում է 4-րդ օրը` ականջների հետևից և սկզբում տարածվում է ամբողջ դեմքի վրա, այնուհետև մարմնի վերին, ապա նաև ստորին հատվածներում: Հետզհետե ցանը դառնում է ավելի ինտենսիվ գունավորված և ավելի մեծ: Մինչև ցանավորման լրիվ տարածումը ջերմությունը մնում է բարձր, որից հետո կտրուկ իջնում է:

Կարմրուկով հիվանդ երեխան հատուկ խնամքի կարիք ունի, քանզի կարող են առաջանալ այնպիսի բարդություններ, ինչպիսիք են թոքաբորբը, փորլուծությունը, սնուցման խանգարումները, էնցեֆալիտը (ուղեղի ախտահարումը, կուրություն և մահ):

Կարմրախտ

Սա վիրուսային հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդության ժամանակ ամբողջ մարմինը  պատվում է մանր կետավոր ցաներով: Ի տարբերություն

Կարմրուկ

Մանկական ինֆեկցիոն հիվանդությունների թվում  կարմրուկը մնում է մանկական մահացության հիմնական պատճառներից մեկը: Սովորաբար մահը պայմանավորված է հիվանդության բարդություններով` թոքաբորբ, լուծ, սնուցման խանգարում, էնցեֆալիտ:

Կարմրուկը վիրուսային հիվանդություն է, փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Կարմրուկը սովորաբար սկսվում է չոր հազով և աչքերի կարմրությամբ:  Առաջին երեք օրը երեխան բարձր ջերմություն է ունենում: Ցանը սկսվում է 4-րդ օրը` ականջների հետևից և սկզբում տարածվում է ամբողջ դեմքի վրա, այնուհետև մարմնի վերին, ապա նաև ստորին հատվածներում: Հետզհետե ցանը դառնում է ավելի ինտենսիվ գունավորված և ավելի մեծ: Մինչև ցանավորման լրիվ տարածումը ջերմությունը մնում է բարձր, որից հետո կտրուկ իջնում է:

Կարմրուկով հիվանդ երեխան հատուկ խնամքի կարիք ունի, քանզի կարող են առաջանալ այնպիսի բարդություններ, ինչպիսիք են թոքաբորբը, փորլուծությունը, սնուցման խանգարումները, էնցեֆալիտը (ուղեղի ախտահարումը, կուրություն և մահ):

Կարմրախտ

Սա վիրուսային հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդության ժամանակ ամբողջ մարմինը  պատվում է մանր կետավոր ցաներով: Ի տարբերություն կարմրուկի` այս հիվանդությունը սովորաբար կարճ է տևում, ավելի թեթև է ընթանում և ոչ միշտ է ուղեկցվում բարձր ջերմությամբ: Կարմրախտը համարվում է ոչ ծանր հիվանդություն: Այն շատ վտանգավոր է հղիների համար: Հղիության առաջին 3 ամիսների ընթացքում վարակվելու դեպքում հիվանդությունը կարող է առաջացնել վիժում, կամ նորածինը կարող է ծնվել զարգացման արատներով` կուրություն, խլություն, սրտի արատներ, կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում և այլն: Այդ իսկ պատճառով պատվաստումը շատ կարևոր է հատկապես աղջիկների համար: Այն կպաշտպանի նրանց կարմրախտով հիվանդանալուց, նաև կերաշխավորի ապագա նորածնի առողջությունը:

Էպիդեմիկ Պարոտիտ (խոզուկ)

Վիրուսային հիվանդություն է: Փոխանցվում է օսակաթիլային ճանապարհով: Հաճախ ախտահարվում են հարականջային թքագեղձերը, որոնք մեծանում են` երեխային տալով յուրահատուկ տեսք: Շոշափելիս գեղձերը ցավոտ են լինում: Հիվանդության սուր շրջանը տևում է մոտ 10 օր:

Վիրուսը կարող է ախտահարել նաև տղաների մոտ` ամորձիները, աղջիկների մոտ` ձվարանները: Կարող է որպես բարդություն առաջանալ մինինգիտ:

Պատվաստումը

Հիվանդություններից կարելի է խուսափել, եթե եևեխան ժամանակին ստանա ԿԿԽ պատվաստանյութը:

Մեկ ներարկումով երեխան ապահովագրվում է երեք հիվանդություններով ախտահարվելուց: ԿԿԽ-ի առաջին պատվաստումը երեխաները պետք է ստանան մեկ տարին լրանալուն պես: Երկրորդ պատվաստումը կատարվում է դպրոց ընդունվելուց առաջ` երբ լրանում է երեխայի 6 տարին:

 

Պատվաստումների ամբողջական օրացույցին ծանոթանալու համար սեղմեք այստեղ

Գովազդ