Որքա՞ն պետք է քնի մինչև 18 ամսական երեխան

Խնամք

Հատկապես երիտասարդ ծնողները շատ են մտածում՝ արդյո՞ք իրենց նորածին երեխան նորմալ է քնում։ Այսօր ցանկանում ենք ներկայացնել տվյալներ այն մասին, թե որքան պետք է քնեն մինչև 18 ամսական երեխաները։ Բայց հաշվի առեք, որ յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է, և գուցե Ձեր երեխայի պարագայում լինեն շեղումներ այս գրաֆիկից։

 Նորածին

  • Գիշեր՝ 8 ժամ
  • Ցերեկ՝ 8 ժամ
  • Քնի ընդհանուր տևողությունը՝ մոտ 16-17 ժամ

 1 ամսական

  • Գիշեր՝ 9 ժամ
  • Ցերեկ՝ 8 ժամ
  • Քնի ընդհանուր տևողությունը՝ մոտ 17 ժամ

 

3 ամսական

  • Գիշեր՝ 10 ժամ
  • Ցերեկ՝ 6 ժամ
  • Քնի ընդհանուր տևողությունը՝ մոտ 16 ժամ

 

6 ամսական

  • Գիշեր՝ 10 ժամ
  • Ցերեկ՝ 5 ժամ
  • Քնի ընդհանուր տևողությունը՝ մոտ 15 ժամ

 

9 ամսական

  • Գիշեր՝ 11 ժամ
  • Ցերեկ՝ 3 ժամ
  • Քնի ընդհանուր տևողությունը՝ մոտ 14 ժամ

 

12 ամսական

  • Գիշեր՝ 11 ժամ
  • Ցերեկ՝ 3 ժամ
  • Քնի ընդհանուր տևողությունը՝ մոտ 14 ժամ

 

18 ամսական

  • Գիշեր՝ 11 ժամ
  • Ցերեկ՝ 2 ժամ
  • Քնի ընդհանուր տևողությունը՝ մոտ 13 ժամ

 

 Ինչպե՞ս օգնել երեխային քնել

 Անհրաժեշտ է ստեղծել քնելուն տրամադրող միջավայր՝ միացնել օրորոցային, մթեցնել սենյակը, անջատել կամ ցածրացնել բոլոր ձայները, խոսել շշուկով։ Այս կանոնների պահպանման դեպքում  երեխան լիարժեք քուն կառնի և կարթնանա ինքնուրույն։ Այլապես  բոլորս գիտենք, որ կիսատ քնած մարդը, հատկապես երեխան, լինում է նյարդային, տխուր, քնատ։

 

Աղբյուրը՝ www.babycenter.com

 

 

Գովազդ