Շփաբորբի առաջացման պատճառները. ինչու՞ է փոքրիկի մաշկը բորբոքվում

Խնամք

Ի՞նչ տեսք ունի շփաբորբը

Եթե տակդիրի շրջանում նկատում եք, որ մաշկը գրգռված է և կարմիր, հավանական է, որ փոքրիկի մոտ շփաբորբ է: Հնարավոր է` շոշափելիս զգաք, որ մաշկն անհարթ է և տաք: Շփաբորբը կարող է արտահայտված լինել փոքր մակերեսի վրա, բայց և կարող է նկատվել մինչև անգամ փորիկին ու ազդրերին:   

Շփաբորբը բնորոշ է հատկապես մինչև մեկ տարեկան երեխաներին, թեև պատահում է նաև 1-ից հետո:

Ինչպե՞ս է առաջանում շփաբորբը

Շփաբորբը կարող է առաջանալ երեխայի մեզի, դրա բաղադրության, ինչպես նաև սննդի պատճառով: Ահա, թե որտեղ պետք է փնտրել «մեղավորներին».

  • Թաց մաշկ. Անգամ ամենալավ ներծծող տակդիրը խոնավացնում է մաշկը: Եվ երբ երեխայի մեզը խառնվում է իր արտաթորանքի մանրէներին, այն վերածվում է վտանգավոր խառնուրդի, ինչը շատ «ծանր է նստում» մաշկի վրա: Չնայած ավելի հավանական է, որ շփաբորբ կառաջանա այն դեպքում, երբ կեղտոտ տակդիրը երկար ժամանակ մնա փոքրիկի վրա, այդուհանդերձ, չի բացառվում, որ խնդրին առնչվեն նաև այն բալիկները, որոնց տակդիրը հաճախակի փոխվում է: Տվյալ դեպքում մենք գործ ունենք զգայուն մաշկի հետ:
  • Գրգռում և քիմիական զգայունություն. Շփաբորբը կարող է առաջանալ նաև տակդիրի ու մաշկի շփումից, հատկապես եթե մաշկը գերզգայուն է հոտերի, լվացքի փոշու և այն ամենի նկատմամբ, ինչն օգտագործում եք տակդիրը փոխելիս:
  • Նոր սնունդ.Շփաբորբ կարող է առաջանալ նաև սննդից, հատկապես երբ փոքրիկը նոր սննդատեսակ է փորձում: Ցանկացած նոր մթերք փոխում է փոքրիկի արտաթորանքի բաղադրությունը, և հատկապես որոշ սննդատեսաների բաղադրության մեջ առկա թթուները էլ ավելի են գրգռում մաշկը: Նոր սննդատեսակը կարող է նաև հաճախակիացնել փոքրիկի աղիքների աշխատանքը: Եթե դուք կրծքով եք կերակրում փոքրիկին, հնարավոր է`մաշկը արձագանքի ձեր իսկ ընդունած սննդատեսակին, չնայած կրծքով կերակրվող երեխաների մոտ ավելի քիչ է հանդիպում շփաբորբը:
  • Բակտերիալ և կանդիդոզ ինֆեկցիա.Տակդիրի շրջանում մաշկը սովորաբար տաք է ու խոնավ`սա հենց այն միջավայրն է, որը «սիրում են» մանրէներն ու սնկերը և շատ արագ դառնում են իրավիճակի տերը`առաջացնելով ցան հատկապես ծալքերի ու ճաքերի արանքներում:
  • Հակաբիոտիկներ. Հակաբիոտիկներ ընդունող երեխաների մոտ երբեմն սնկային հիվանդություններ են առաջանում, որովհետև այդ դեղամիջոցները սպանում են առողջ մանրէները, որոնք սնկերը պահում են, այսպես կոչված, վանդակներում: Հակաբիոտիկները կարող են նաև լուծ առաջացնել, ինչը ևս շփաբորբի համար նպաստավոր միջավայր է ստեղծում:

 

Շարունակելի

Աղբյուրը` babycenter.com

Գովազդ