Երեխայի լոգանքը /2/

Խնամք

Նյութի 1-ին մասը կարդացեք այստեղ

Փոքր երեխայի ճիշտ է լողացնել հատուկ հենարանին կամ մեծ լոգարանի մեջ դրված մանկական տաշտում:

Հարմարության համար կարելի է տաշտակը դնել որևէ ցածր սեղանի վրա, որի մոտ կարող եք նստել, կամ բարձր տեղ, որի մոտ կարող եք կանգնել: Ջրի ջերմաստիճանը պետք է լինի մոտավորապես այնքան, որքան մարմնի ջերմաստիճանն է /35-37/: Քանի դեռ չեք սովորել ջրի մեջ ամուր բռնել   երեխային, տաշտակի մեջ շատ քիչ ջուր լցրեք:Սկզբում առանց օճառի լվացեք երեխայի դեմքը , ապա` գլուխը: Բամբակը շատ ջրոտ չպետք է լինի , որ

աչքերի մեջ օճառաջուր  չլցվի: Այնուհետև ձեռքով օճառեք երեխայի մարմինը:

Երեխային չորացրեք  փափուկ սրբիչով, բայց մի շփեք, այլ սրբիչը թեթևակի հպեք մաշկին, որ ջուրը ներծծվի: Եթե երեխային լողացնում եք նախքան պորտիկը լավանալը, ապա լոգանքից հետո ախտահանված բամբակով խնամքով չորացրեք և մշակեք պորտիկը, ինչպես  խորհուրդ է տվել մանկաբույժը: Երեխաների մեծ մասը մի քանի շաբաթ հետո սկսում է բավականություն ստանալ լոգանքից: Մի շտապեցրեք երեխային և լողացնելիս դուք էլ հաճույք ստացեք այնպես, ինչպես նա:

Շարունակելի...

Անի Ասատրյան

Գովազդ