Նորածինների լոգանքը․ ուղեցույց մայրիկների համար

Խնամք

 Հատկապես նորաթուխ մայրիկների համար այնքան էլ հեշտ գործ չէ երեխայի խնամքը: Իսկ ահա երեխային լողացնելն իսկական փորձություն է: Մենք ցանկանում ենք օգնել Ձեզ: Եվ այսպես, ինչպես պետք է լողացնել երեխային:

  • Լոգանքը խորհուրդ է տրվում իրականացնել տաք սենյակում ՝ 24-25°, զերծ միջանցիկ քամիներից:
    • Ցանկալի է երեխային լողացնել կերակրելուց առաջ, բայց ոչ հետո:
    • Լոգանքի համար օգտագործել սովորական ջուր՝ 37-38° ջերմության:
    • Լոգանքն իրականացնել մանկական տարայում/լոգարանում:
    • Լցնել լոգարանը այնքան, որ նորածնի մարմինը մի փոքր ծածկված լինի ջրով:
    • Նորածնի գլուխը պահել ջրից դուրս:
    • Պետք է սկսել մարմնի լվացումից, հետո անցնել գլուխը լվանալուն:
    • Լոգանքի համար օգտագործել միայն մանկական լոգանքի գել կամ օճառ:
    • Լոգանքն ավարտել՝ մաքուր ջրով ցայելով նորածնին:
    • Լոգանքի տևողությունը ցանկալի է լինի 10-15 րոպե:
    • Լողացնելուց անմիջապես հետո երեխային փաթաթել տաք և չոր սրբիչի մեջ և չորացնել ամբողջությամբ:

 

Չի կարելի

 

  • Թեկուզ մեկ վայրկյանով թողնել նորածնին առանց հսկողության:
  • Լոգանքը կատարել շատ ջրով և խորը լոգարանում:
  • Նորածնին դնել լոգարանի մեջ՝ հոսող ջրի տակ, քանի որ վերջինիս ջերմաստիճանը կարող է կտրուկ փոփոխվել և հանգեցնել այրվածքների:
  • Լոգանքի ժամանակ օգտագործել կալիումի պերմանգանատի լուծույթ (մարգանցովկա) կամ այլ անտիսեպտիկ միջոցներ:
  • Կատարել ձեռքերի, ոտքերի և վզի ձգումներ և մերսումներ:
  • Լոգանքից հետո օգտագործել բրիլիանտ կանաչի լուծույթ (զելյոնկա) կամ այլ տեսակի ախտահանիչ պորտալարի մնացորդը մշակելու համար:

 

Աղբյուրը՝ «Նորածինների խնամքը» ուղեցույց

Գովազդ