Նորածնի պորտի խնամքը. ուղեցույց ծնողների համար

Պորտի վերքը/ պորտալարի մնացորդը հատուկ մշակման կարիք չունի: Պորտալարի մնացորդի խնամքը ենթադրում է երեք սկզբունքների պահպանում`

Մաքուր

  • խուսափել պորտալարի մնացորդին անպատեհ դիպչելուց
  • ապահովել հագուստի մաքրությունը
  • պորտալարի մնացորդը ճիշտ պաշտպանել մեզից և կղանքից
  • պորտալարի մնացորդի կեղտոտվելու դեպքում այն լվանալ մաքուր ջրով

 

Չոր

  • պորտի մնացորդը պետք է պահել մաքուր և չոր
  • լոգանքից անմիջապես հետո մաքուր չոր սրբիչով չորացնել
  • պորտալարի մնացորդի չորացման ընթացքում կարող է լինել արյունային կամ շճա-արյունային քիչ քանակությամբ արտադրություն

 

Բաց

  • հնարավորինս բաց պահել պորտի վերքը/պորտալարի մնացորդը
  • տակդիրը հագցնել այնպես, որ այն պորտի մակարդակից ցածր լինի
  • հագցնել երեխային այնպես, որ հագուստը չսեղմի կամ աննշան հպվի պորտալարի մնացորդին
  • չծածկել պորտային վերքը կպչուն սպեղանիով կամ վիրակապով

 

Դիմել բժշկի, եթե

  • պորտալարի մնացորդից վատ հոտ է գալիս
  • պորտալարի մնացորդի շուրջն այտուցված է, կարմրած կամ թարախակալված

 

Աղբյուրը՝ «Նորածինների խնամքը» ուղեցույց