Ծննդատնից՝ տուն. ինչպե՞ս նախապատրաստվել նորածնի դուրսգրմանը

Խնամք

Դուրսգտրումից առաջ պետք է համոզվել, որ

  • Նորածինն ունի ծծման և կլման զարգացած ռեֆլեքսներ և կարողանում է կերակրվել կրծքով,
  • Նորածինը հագնված վիճակում և օրորոցային պայմաններում ունի մարմնի նորմալ ջերմաստիճան՝ 36,5 – 37,5 աստիճան,
  • Նորածինը միզում և կղում է ինքնուրույն,
  • Նորածնին զննել է բժիշկը, և նրա մոտ չեն հայտնաբերվել այնպիսի վիճակներ կամ հիվանդություններ, որոնք պահանջում են շարունակական հսկողություն,
  • Դեղնուկի առկայության դեպքում Ձեզ տրվել են համապատախան խորհուրդներ:

 

Դուրսգրման նախապատրաստություն

 

Համոզվեք, որ կան անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը

  • քաղվածք՝ ծննդի մասին բժշկական վկայականից,
  • պոլիկլինիկայում նորածնի հաշվառման ՝ հետադարձ տեղեկատվության թերթիկ,
  • նորածնի փոխանակման քարտ,
  • նորածնի առողջության հավաստագիր և անձնագիր

Համոզվեք, որ իրականացվել են հետևյալ միջամտությունները

  • նորածնի կանխարգելիչ պատվաստումներ (հակացուցումների բացակայության դեպքում)
  • նորածնի ֆենիլկետոնուրիայի և հիպոթերիոզի, սրտի բնածին արատների, լսողության և կոնքազդրային հոդերի սկրինինգ հետազոտություններ

 

Ուշադրություն, եթե նորածնի տեղափոխումը ծննդատնից տուն իրականացվում է մեքենայով, ապա անհրաժեշտ է նստել հետին նստարանին և նորածնին գրկել կամ օգտվել մանկական աթոռակից:

 

Աղբյուրը՝ neonatal.am

 

Գովազդ