Ի՞նչ դիրքով պետք է քնի նորածինը․ ներկայացնում է մանկաբույժը

Խնամք

Ներկայացնում է «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանը:

 Ի՞նչ դիրքով պետք է քնի նորածինը

 

  • Առողջ նորածինը պետք է քնի մեջքի վրա․ այս դիրքում նվազում է հանկարծամահության համախտանիշի հավանականությունը
  • Չնայած մեջքի վրա դիրքը լավագույնն է նորածնի համար, վերջինիս կարելի է քնեցնել նաև կողքի վրա՝ հաջորդաբար փոփոխելով կողմերը՝ գլխի դեֆորմացիայից խուսափելու համար
  • Փորի վրա նորածինը կարող է մնալ միայն արթուն ժամանակ՝ մոր հսկողության տակ։

 

Որո՞նք են նորածնի քնի առանձնահատկությունները

 

  • Սովորաբար նորածինը քնում են օրվա մեծ մասը
  • Քնելու համար տանը պետք չէ անաղմուկ միջավայր
  • Սենյակում անհրաժեշտ է պահպանել 20-22°C
  • Պետք է օգտագործել հարթ, կոշտ ներքնակ
  • Բարձի օգտագործումը խորհուրդ չէ տրվում։

 

Գովազդ