Անգամ քառասունքի մեջ երեխային պետք է տանել զբոսանքի

Խնամք

Նորածնի համար օգտակար է ամառը` զով եղանակին, մաքուր օդում լինել օրը 2-3 ժամ: Երեխան, անկասկած, կարող է մաքուր օդում լինել 16 աստիճան և ավելի բարձր ջերմաստիճանում: Ջերմաստիճանն ինքնին այնքան կարևոր չէ: Ձմռանը երեխայի հետ ավելի լավ է զբոսնել կեսօրին: Եթե  դուք բակ ունեք, բարենպաստ եղանակին կարող եք երեխային բակ տանել երկար ժամանակով: Եթե արևը նրան չի անհանգստացնում, թող  դեմքը որոշ ժամանակ /3-5 րոպե/ արևի տակ մնա:

Մեծանալուն զուգընթանց ավելանում է երեխայի արթուն մնալու ժամանակը, և  նա մարդկանց ներկայության կարիքն ավելի շատ է զգում: Ուստի եթե նա քնած չէ, աշխատեք նրան մենակ չթողնել: Անգամ եթե երեխան խաղում է, լավ կլինի, որ նրա մոտ որևէ մեկը լինի:

Եթե քաղաքում եք ապրում, ստիպված եք երեխային փողոց դուրս բերել մանկասալյակով: Աշխատեք որքան հնարավոր է երկար զբոսնել փոքրիկի հետ:

Ամառը` շոգ եղանակին, եթե ձեր բնակարանում տոթ է, աշխատեք բակում որևէ զով տեղ գտնել: Քնած երեխան որքան երկար այնտեղ մնա, այնքան լավ: Եթե ձեր բնակարանում զով է, իսկ փողոցում`շոգ, այնուամենայնիվ գոնե երկու ժամով երեխային դուրս բերեք մաքուր օդ`առավոտյան և ժամը 18-ից հետո`մեկական ժամով:

Որքան երեխան մեծանում է, այնքան աճում է նրա հետաքրքրությունը շրջապատի նկատմամբ :Եթե ճաշից հետո նրա հետ զբոսանքի եք դուրս գալիս, նա արդեն կարող է չքնել: Այդ  պատճառով   ճաշից հետո    ստիպված եք նրան  սենյակում  քնեցնել: Այդ դեպքում դուք քիչ ժամանակ կունենաք օրվա երկրորդ  կեսին զբոսանքի համար, հատկապես ձմռանը: Կարելի է երեխայի հետ առավոտյան զբոսնել մեկ-երկու ժամ, իսկ օրվա երկրորդ կեսին`ևս մեկ ժամ: Առավոտյան զբոսանքի ժամերը  կախված են առավոտյան քնի ժամերից: Կես տարեկանից մեծ շատ երեխաներ քնում են նախաճաշից անմիջապես հետո, ուրիշները` ավելի ուշ, ասենք, առավոտյան ժամը 11-ին մոտ: Եթե ձեր երեխան զբոսանքի ժամանակ չի կարողանում մանկասայլակում քնել, ստիպված եք նրան քնեցնել իր մահճակալում, իսկ զբոսանքի կգնաք արթնանալուց հետո:

Շարունակելի…

Անի Ասատրյան

Գովազդ