Երեխայի զարգացումն ըստ ամիսների. առաջին ամիս-2

Խնամք

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

Փոքրիկ արատներ

Երեխաները երբեմն ծնվում են մաշկի աննշան արատներով, որոնք անվտանգ են, բուժում չեն պահանջում ու աճին զուգընթաց անհետանում են:

Միլիաներ:  Դեմքի վրա սպիտակ, մանր բծեր են, որոնք ճարպագեղձերի խցանման հետևանք են: Մի քանի օրից անհետանում են:

Անոթային բծեր: Սովորաբար լինում են պարանոցի հետևի մասում, հոնքերի վրա ու հոնքամիջում: Մի քանի ամսից անհետանում են:

«Ելակային» խալ կամ խոռոչավոր հեմանգիոմա (բարորակ ուռուցք անոթի պատի վրա): Չափով, ձևով, գույնով նման է ելակի: Հաճախ հայտնվում է ծնվելուց մեկ օր հետո: Մի քանի շաբաթվա ընթացքում արագ աճում է, 6 ամսականում` անհետանում: Բայց եթե 

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

Փոքրիկ արատներ

Երեխաները երբեմն ծնվում են մաշկի աննշան արատներով, որոնք անվտանգ են, բուժում չեն պահանջում ու աճին զուգընթաց անհետանում են:

Միլիաներ:  Դեմքի վրա սպիտակ, մանր բծեր են, որոնք ճարպագեղձերի խցանման հետևանք են: Մի քանի օրից անհետանում են:

Անոթային բծեր: Սովորաբար լինում են պարանոցի հետևի մասում, հոնքերի վրա ու հոնքամիջում: Մի քանի ամսից անհետանում են:

«Ելակային» խալ կամ խոռոչավոր հեմանգիոմա (բարորակ ուռուցք անոթի պատի վրա): Չափով, ձևով, գույնով նման է ելակի: Հաճախ հայտնվում է ծնվելուց մեկ օր հետո: Մի քանի շաբաթվա ընթացքում արագ աճում է, 6 ամսականում` անհետանում: Բայց եթե  մինչև պատանեկություն մնում է, անհրաժեշտ է բուժել:

 

Վառվող խալ: Անոթային կարմիր կամ ծրիանագույն մեծ բիծ է, որն ավելի հաճախ հայտնվում է երեխայի պարանողցին կամ դեմքին: Այս բիծը չի անհետանում, և պետք է ավելի հասուն տարիքում բուժել:

Մաքուր օդ

Փոքրիկին խիստ անհրաժեշտ է մաքուր օդ: Տաք եղանակին նա կարող է մանկասայլակի մեջ քնել դրսում: Հարկավոր է հետևել, որ նա լավ ծածակված ու միջանցիկ քամուց պաշտպանված լինի:

Եթե շոգ է, փոքրիկին պետք է ծածակել թեթև ծածակոցով, իսկ միջատներից պաշտպանել մանր ծակոտկեն ունեցող  ցանցով: Կարելի է փոքրիկին պառկեցնել մահճակալին, բացել պատուհանը, որպեսզի սենյակում մաքուր օդ լինի: Երեխայի ակտիվության համար անհրաժեշտ են արտաքին ազդակներ ու ֆիզիկականա վարժություններ:

Հարկավոր է փոքրիկի հետ զբոսնել, նրան տեղավորել բռնակներով մանկական նստոցի մեջ ու քաղաքից դուրս տանել: Այդ զբոսանքները շատ օգտակար են փոքրիկի համար, իսկ ծնողները ստիպված չեն լինի քարշ տալ մանասայլակը: Երեխաները սիրում են այսդ զբոսանքները , հաճույքով են ճանաչում իրենց համար նոր աշխարհը:

Աղմուկ

Քնած փոքրիկի շուրջ անաղմուկ քայլելու, շշուկով խոսելու կարիք չկա. եթե նա վարժվի դրան, չի քնի, քանի դեռ տանը կատարյալ լռություն չի հաստատվել, կարթնանա ամենաաննշան աղմուկից անգամ: Ավելի հասուն տարիքում նա կարող է լուրջ դժվարություններ ունենալ: Ծծկեր նորածիններն արագ քնում են հեռուստացույցի կամ փոշեկուլի աղմուկի տակ: Ականջ ծակող, ուժեղ ձայնից ցանկացած երեխա կարթնանա, բայց երբ մայրը գրկում, հանգստացնում է նրան, արագ քնում է:

Նյութը հավաքեց

Լիանա Հովհաննիսյանը

Գովազդ