Երեխայի զարգացումն ըստ ամիսների. երկրորդ ամիս

Ճիշտ է, ծնողները երբեմն չեն նկատում, բայց երեխան արագ է աճում: Նա արդեն փորձում է զրուցել` բազմաթիվ հնչյուններ արձակելով:Սկզբում թվում է, թե երեխայի ձայնը որևէ մեկին չի հասցեգրված, պարզապես իրեն դուր է գալիս այդ ձայնային վարժությունները, և նա բլբլում է հաճույքի համար:

Շուտով փոքրիկը հասկանում է, թե ինչպես կարելի է կոկորդի, լեզվի ու բերանի օգնությամբ փոխել այդ հնչյունները: Դրան  զուգընթաց` կարելի է նկատել, որ այդ հնչյունները ուշադրություն գրավելու, ծնողների հաղորդակցվելու միջոց

են դառնում:

Երեխայի զարգացումը

Փոքիկը կարող է.

  • Ժպտալ:
  • Աղու-աղու անել:
  • Փորիկի վրա պառկած` գլուխը բարձրացնել մոտավորապես 45 աստիճան:
  • Բռնել ափի մեջ դրած չխչխկան խաղալիքը, մի քանի վայրկյան պահել:
  • Հետևել դեմքից վերև պահած շարժվող առարկային:

Նյութը հավաքեց

Լիանա Հովհաննիսյանը