Որտեղ դնել մանկիկի մահճակալը. տեղի ընտրության սկզբունքները

Խնամք

Շատ ժամանակակից ընտանիքներ կարող են իրենց թույլ տալ երեխայի համար առանձին սենյակ ունենալ: Սակայն շատ բժիշկների կարծիքով երեխան գոնե  մինչև 6 ամսական հասակը պետք է քնի ծնողների սենյակում և մոտ գտնվի մայրիկին` մայր-երեխա կապը այս շրջանում շատ կարևոր է երեխայի հոգեկան և ֆիզիկական զարգացման համար:

Երեխայի մահճակալի համար տեղ ընտրելիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ. նախ մահճակալը պետք է հեռու գտնվի ջեռուցման համակարգերից: Փոքր երեխային գերտաքացնելը հեշտ է և ավելի վտանգավոր, քան մրսեցնելը: Երեխայի սենյակում ջերմաստիճանը պետք է լինի 18-22 աստիճան, ոչ բարձր, ոչ ցածր:

Երեխայի մահճակալի մոտակայքում ցանկալի չէ, որ լինեն գորգեր, փափուկ խաղալիքներ, գրքեր. Դրանք իրենց մեջ փոշի են պարունակում, ինչը վտանգավոր է երեխայի առողջության համար:

Երեխայի սենյակը պետք է զերծ լինի նաև ծխախոտի ծխից: Այն պարբերաբար պետք է

օդափոխվի, քանի որ մաքուր օդը ևս շատ կարևոր է երեխայի առողջության համար: Սակայն զգուշացեք, որ հանկարծ փոքրիկը միջանցիկ քամու գոտում չհայտնվի:

Մահճակալը ցանկալի է որքան հնարավոր է լուսավոր տեղում դնել, իսկ որքան հարուստ լինի մահճակալից բացվող տեսարանը, այնքան ավելի լավ. երեխաներին հետաքրքրում է ամեն նորը:

Փոքրիկին քնեցնելիս պարտադիր չէ, որ սենյակում քար լռություն լինի. սովորեցրեք նրան քնել թույլ ձայների տակ` օրինակ ընտանիքի անդամների խոսակցությունները, փողոցի աղմուկը և այլն: Եթե երեխային մեկուսացնեք  բոլոր տեսակի ձայներից, հետագայում խնդիրներ կունենք` ստիպված լինելով ոտնաթաթերի վրա շունչը պահած քայլել, քանի դեռ երեխան քնած է:

Սակայն, ցանկալի չէ, որ երեխան քնի հեռուստացույցի բարձր ձայնի ներքո:

Մահճակալի համար տեղ ընտրելիս նաև մտածեք անվտանգության մասին. Մոտակայքում չպետք է լինեն էլեկտրական վարդակներ, էլեկտրական սարքավորումներ:

Նյութն ըստ bayushki.ru կայքի

Գովազդ