Նորածնի հետ շփումը, դրա առանձնահատկությունները

Խնամք

Մոր և երեխայի շփումը սկսվում է դեռ մինչև փոքրիկի լույս աշխարհ գալը: Հոգեբանները պնդում են, որ նույնիսկ հղիության վաղ շրջանում երեխան զգում է մոր տրամադրությունը, նրա էմոցիաները, ցանկությունները: Ծնվելուց հետո երեխայի աշխարհը կտրուկ փոխվում է: Այն ամենը, ինչ տեսնում ու զգում է, նորություն է նրա համար. ձայներ, առարկաներ, մարդիկ:Նոր շրջապատում նրան ծանոթ  է միայն մայրը, ում հետ և իրեն պաշտպանված է զգում:  Փոքրիկի համար ամենակարևորն այն է, որ իմանա` մայրիկն իր  կողքին է և սիրում է իրեն: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է շփումը նորածնի հետ:

Ժամանակակից հոգեբանները վստահեցնում են, որ նորածինները շատ էմոցիոնալ են:

Ծնվելուց արդեն 7-12 շաբաթ հետո փոքրիկը առաջին անգամ գիտակցաբար ժպտում է: Նա երջանիկ է, որ ԴՈՒՔ իր կողքին եք, խոսում եք իր հետ կամ պարզապես նայում:

Հետևելու դեպքում կնկատեք, որ ժպիտը կերակրելուց հետո և ուրախ խաղերի ժամանակ տարբեր են: Առաջինը տաք և խաղաղ ժպիտ է, երկրորդը` կրակոտ:  Երկարատև հետազոտությունների արդյունքում հոգեբանները տարբերակում են մանկական ժպիտի 70 տեսակ: Ուշադիր հետևեք երեխային  և հեշտությամբ  կհասկանաք, թե ինչ է ուզում ասել :

Փոքրիկը շատ է շփվում և դրանից հաճույք է ստանում: Պետք չէ թերագնահատել երեխային և մտածել, թե դեռ շատ փոքր է ինչ-որ բան հասկանալու համար: Նա, իհարկե, բառերի իմաստը չի հասկանում, սակայն շատ լավ զգում է տրամադրությունը և խոսքի ինտոնացիան:

Ժամանակակից մանկաբույժները պարզել են, որ լացը վնասակար է երեխայի համար/ նախկինում լացը օգտակար էր համարվում/:  Լացը թուլացնում է երեխայի նյարդային համակարգը և նրան «ապացուցում», որ շրջակա աշխարհն այնքան էլ բարեհամբույր ու անվտանգ չէ: Ուստի աշխատեք այնպես անել, որ երեխան հնարավորինս քիչ լացի, բացի այդ նորածնի հետ շփմանն ավելի շատ ժամանակ հատկացրեք:

Հաշվի առեք, որ կյանքի առաջին երեք ամիսներին երեխան շատ է լացում: Սա բացատրվում է նրանով, որ լացը, գոռոցը երեխայի համար ուշադրությունն իր վրա գրավելու և մեծերին ինչ-որ բան հասկացնելու  հիմնական միջոցն է:

Նորածնի լացի հիմնական պատճառներն են.

-քաղցի զգացումը

-եղանակին արձագանքը

-անհարմարավետության զգացումը /թաց շոր, վառ լույս, ցուրտ և այլն/

-մայրը կողքին չէ

-ցանկություն ունի հայտնվել մոր գրկում և իրեն ապահով զգալ:

Անկախ լացի պատճառից աշխատեք շուտ արձագանքել և երեխային գրկել, օրորել:  Քանի դեռ երեխան չի հանգստեցել, մի իջեցրեք գրկից:

Որպեսզի երեխան առողջ մեծանա, կարևոր է ոչ միայն նրա հանդեպ ձեր վերաբերմունքը, այլև ընտանիքում տիրող մթնոլորտը: Եթե կա կոնֆլիկտ, ծնողների միջև կա լարվածություն, երեխան դա զգում է, ինչը և անդրադառնում է նրա ֆիզիկական և հոգևոր առողջության վրա:

Գովազդ