Ի՞նչ անել, եթե երեխայի փորիկը ցավում է

Խնամք

Նորածին երեխաների փորիկը հաճախ է ուռչում, և մայրիկները չպետք է անմիջապես խուճապի մատնվեն, այլ հիշեն, թե ինչ պետք է անել ցավը մեղմացնելու և փոքրիկի հանգիստ քունն ապահովելու համար:

Փորիկը ուռչում է մարսողության ընթացքում աղիքներում գազերի կուտակման պատճառով:  Նորածինը հաճախ կաթի հետ միասին օդ է կուլ տալիս, ինչը նույնպես դառնում է փորիկի ուռչելու պատճառ:

Երեխային կերակրելուց հետո չի կարելի անմիջապես պառկեցնել, այլ պետք է որոշ ժամանակ գրկել , ձեռքով թեթևակի «խփել» (մերսել) մեջքին, որպեսզի մարսողությունն ուղղահայաց դիրքում ավելի հեշտ ընթանա, և երեխան կարողանա բղկալ:

Որովայնի ցավերի դեպքում բժշկուհի Լուսինե Սահակյանը խորհուրդ է տալիս երեխային տալ անիսոնի սերմի թուրմ, քնելուց առաջ մերսել  երեխայի մեջքն, իսկ ոտքերը տաք ջուր դնել: Որովայնի ցավն անցկացնել կօգնի նաև երեխային փորի վրա պառկեցնելը:

Կարելի է նաև պարբերաբար փոխել երեխայի պառկելու դիրքերը` մեկ աջ, մեկ ձախ ուղղությամբ: Խորհուրդ է տրվում նաև մերսել փոքրիկի փորիկը շրջանաձև շարժումներով. մայրիկի ձեռքերն անպայման պետք է տաք լինեն, որովհետև տաքությունից թուլանում են աղիքի մկաններն, ու գազերն աստիճանաբար դուրս են գալիս:

Հաճախ է կիրառվում նաև հետևյալ մեթոդը. փոքրիկին պառկեցնում ենք մեջքի վրա ու ոտքերից բռնելով` ծալում ենք դրանք այնպես, որ ծնկները դիպչեն կրծքին: Այս վարժությունը նույպես օգնում է վերացնել գազային կուտակումները:

Գովազդ