Ծննդաբերությունից հետո սեռական հարաբերություն չեմ կարողանում ունենալ ցավի պատճառով, ինչի՞ց է դա». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Հարց/Պատասխան

Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանը պատասխանել է  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 22-րդ խմբաքանակին:

Անուն: Հասմիկ

Հարց: Բարև Ձեզ: Հղիության ընդհատում եմ ունեցել հինգ ամսականում` կեսարյան հատումով: Ախտորոշումը` ծանր պռեկլյամսիա: Ունեցել եմ բարձր ճնշում  և 5 սպիտակուց: Ուզում եմ իմանալ` ի՞նչ բուժում է անհրաժեշտ և արդյո՞ք կարելի է նորից հղիանալ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Հասմիկ, ցանկալի է հետազոտվել,  ընդ որում գինեկոլոգի,  նեֆրոլոգի  և նյարդաբանի մոտ, կատարել մի շարք

Շենգավիթ ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանը պատասխանել է  «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 22-րդ խմբաքանակին:

Անուն: Հասմիկ

Հարց: Բարև Ձեզ: Հղիության ընդհատում եմ ունեցել հինգ ամսականում` կեսարյան հատումով: Ախտորոշումը` ծանր պռեկլյամսիա: Ունեցել եմ բարձր ճնշում  և 5 սպիտակուց: Ուզում եմ իմանալ` ի՞նչ բուժում է անհրաժեշտ և արդյո՞ք կարելի է նորից հղիանալ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան: Հարգարժան Հասմիկ, ցանկալի է հետազոտվել,  ընդ որում գինեկոլոգի,  նեֆրոլոգի  և նյարդաբանի մոտ, կատարել մի շարք լաբորատոր հետազոտություններ, որից հետո, այո, կարելի է հղիանալ:

Անուն: Նարինե

Հարց: Բարև Ձեզ,  ես 19 տարեկան եմ,  ինձ մոտ 5 շաբաթական հղիություն կար, դիմեցի բժշկի,  դեղեր նշանակեց, որ արեստական վիժում առաջացնի,  դեղերն   օգտագործել եմ, արդեն  ինձ  լավ եմ զգում: Ուզում եմ իմանալ` հետագայում հղիանալու հետ կապված խնդիրներ կլինե՞ն  ինձ մոտ, հիմա կարիք կա՞ նորից բժշկի դիմելու:

Պատասխան: Հարգելի Նարինե, եթե վիժումն  արդեն տեղի է ունեցել,  ցանկալի է կատարել ուլտրաձայնային հետազոտություն համոզվելու համար, որ վիժում իրականում տեղի է ունեցել: Եթե խնդիր չլինի, ապա հետագայում հղինալու հետ կապված խնդիրներ չեն լինի: Նորից բժշկի դիմելու կարիք չկա:

Անուն: Սյուզան

Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ: Իմ դաշտանային ցիկլը միշտ  տևել է 25 օր, նույնիսկ ամուսնությունից հետո (3 ամիս է ինչ ամուսնացած եմ),  միայն այս ամիս անցել է 28 օր ու չեմ հիվանդանում, բայց ունեմ ցավեր ձվարանների շրջանում,ինչպես նաև կրծքերս են մեծացել ու ցավում են: Քանի որ ունեմ ցավեր նախկինի նման, երբ հիվանդանում էի, հղիությունս չեմ ստուգել:Հարցս այսպիսին է՝ հղիությունից առաջ հնարավո՞ր են նման ցավեր

Պատասխան: Հարգելի Սյուզաննա, ցանկալի է ստուգել հղիության առկայությունը:  Համոզվելու համար կարող եք կատարել հղիության թեստ առավոտյան մեզով: Եթե հղիության փաստը չհաստատվի, ապա  ցանկալի է անցնել ՈՒՁՀ:

Անուն: Թեհմինե

Հարց: Բարև Ձեզ: Հղիությունս արդեն 27 շաբաթական է: Մինչ այսօր որևէ խնդիր չեմ ունեցել՝ կապված հղիության ընթացքի հետ: Սակայն արդեն մեկ շաբաթ է, աջ երիկամում ցավեր և ծակոցներ ունեմ: Դիմել եմ հղիությունս հսկող բժշկին և ստացել բավականին շատ դեղերի նշանակումներ: Վախենում եմ, որ  դեղերն ընդունելով կարող եմ վնասել փոքրիկիս: Մեզի անալիզի արդյունքում պարզվեց, որ սպիտակուցների քանակը բարձր է և կան բակտերիաներ: Բժիշկն ասաց, որ ինձ մոտ երիկամի բորբոքում է, իր գրածի մեջ կարդացի "պիելոնեֆրիտ": Նշանակել է Կանեֆրոն, 5nok, Նոշպա, երիկամային թեյ և Մոնուրալ (մեկ անգամյա ընդունման համար): Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք չեմ վնասի փոքրիկիս՝ ընդունելով այս բոլոր դեղերը (10 օր): Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան: Հարգելի Թեհմինե, պիելոնեֆրիտը բավական լուրջ ախտորոշում է հղիության ժամանակ: Սովորաբար նրա առաջացմանը նպաստում է հենց հղիությունը, և դեղերը չընդունելու պարագայում Դուք ավելի շատ հավանականություն ունեք վնաս տալու Ձեր փոքրիկին: Քանի որ բակտերիաների առկայությունը մեզում արդեն ներարգանդային ինֆեկցիայի ռիսկի գործոն է, իսկ սպիտուցի առկայությունը մեզում խոսում է այն մասին, որ երիկամների ֆունկցիան արդեն խանգարված է, ուստի դուք պետք է ընդունեք նշանակված բոլոր դեղերը և այնպայման անցնեք կրկնակի հետազոտություն:

Անուն: Նանե

Հարց: Բարև Ձեզ,ես կցանկանայի իմանալ թե ինչպես է տեղի ունենում Ассимиляция-ն և ո՞ր դեպքում են դիմում այս մեթոդին:

Պատասխան: Հարգարժան Նանե, հստակեցրեք հարցը,  քանի որ ասիմիլյացիան այլ տերմին է , միգուցե շփոթել եք տերմինը:

Անուն: Անի

Հարց: Բարև Ձեզ, ես 1 ամիս է  ինչ ամուսնացել եմ, դաշտանից մոտ  չորս օր առաջ արնաջրեր եմ տեսել, դաշտանից հետո էլ կրծքերս լցված են ու ցավում են, չէիք ասի` ինչի՞ց դա կարող է լինել:

Պատասխան: Հարգելի Անի, սեռական կյանքի սկիզբը հաճախ բերում է դաշտանային ֆունկցիայի տարբեր տիպի խանգարումների, որոնք սովորաբար կարգավորման կարիք չեն զգում:  Սպասեք մի քանի ամիս, եթե կշարունակվեն  նույն խանգարումները, ապա նոր դիմեք մասնագետի խորհրդատվությանը:

Անուն: Մարիամ

Հարց: Բարև Ձեզ: Ծննդաբերությունից միայն երկու ամիս հետո փորձել եմ սեռական հարաբերություն, բայց ցավերի պատճառով չի ստացվում: Խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք նորմալ է ցավի առկայությունը: Նշեմ նաև, որ ծննդաբերության ժամանակ ունեցել եմ արտաքին կարեր: Կապ ունե՞ն կարերը ցավի հետ:

Պատասխան: Հարգարժան Մարիամ, կախված է, թե  ինչ աստիճանի պատռվածքներ են եղել: Ամեն դեպքում ցանակալի է համապատասխան մասնագետի խորհրդատվությունը:

Անուն: Անի

Հարց: Ես 4 ամսական հղի եմ: Ինձ հաճախամիզության համար նշանակել են ֆուռադոնին օրը 3 անգամ 2 կոճակից, խմած պահից ունեի ուժեղ գլխացավ, գլխապույտ, սրտթափոց: Հետո տեղեկացա,որ հղիներին խստիվ արգելվում է` պտղի մոտ անեմիա առաջացնելով: 10 կոճակ խմել եմ: Խնդրում եմ պատասխանել` վնասե՞լ եմ փոքրիկիս ու ի՞նչ անեմ հիմա:

Պատասխան: Հարգարժան Անի, պարզապես դադարեցրեք դեղի ընդունումը, հանձնեք մեզի անալիզ համոզվելու համար, որ խնդիր կա: Եթե մեզի անալիզի հանձնելուց հետո խնդիրներ չհայտնաբերվեն, ապա այդ դեպքում կարելի է ասել, որ հաճախամիզությունը համարվում է նորմալ երևույթ:

Անուն: Մալվինա

Հարց: Բարև ձեզ, ամուսնացած եմ , ունեմ 1 երեխա, 2տարեկան է, արդեն մեկ տարի է կրծքով չեմ կերակրում: Վերջերս նկատել եմ , որ մի կրծքիս մեջ գունդ է առաջացել, իսկ մյուսում չկա, ցավեր չունեմ, շատ եմ վախենում,խնդրում եմ մի խորհուրդ տվեք: Նախապես շնորհակալութուն։

Պատասխան: Հարգարժան Մալվինա, անպայման անցեք կրծքագեղձի սոնոգրաֆիա պարզելու համար գոյացության բնույթը:

Անուն: Լիլիթ

Հարց: Ես կույս եմ, սակայն ընկերոջս սերմնահեղուկը թափվել է հեշտոցիս: Ասեք խնդրում եմ կա՞ հղիության հավանականություն:

Պատասխան: Հարգարժան Լիլիթ, այո, կարող է լինել հղիության հավանականություն,  ցանակալի է ստուգել հղիության առկայությունը դաշտանի մոտ օրերին , կարող եք վերցնել Ֆեմիտեստ ուլտրա հղիությունը  հաստատող թեստը, որը ցույց է տալիս հղիության առկայությունը մինչև դաշտանի ուշացումը:

 

Պատասխանների նախորդ խմբաքանակը կարող եք կարդալ այստեղ.

Գովազդ