Ինչպե՞ս է ազդում ռեզուս-կոնֆլիկտը երեխայի վրա-մաս 1

Խնդիրներ

Եթե մոր մոտ  հակամարմինների քանակը բարձր է, դրանք թափանցում են ընկերքի միջով և որպես օտարածին մարմին քայքայում են երեխայի էրիթրոցիտները:  Էրիթրոցիտները քայքայվում են ու այլևս չեն կատարում թթվածին տեղափոխելու իրենց գործառույթը: Հեմոգլոբինը դրանցից դուս է գալիս ու վերածվում բիլիռուբինի: Նման իրավիճակը կոչվում է նորածինների հեմոլիտիկ հիվանդություն:

Անեմիայի պատճառով երեխայի մոտ մեծանում է լյարդը և  փայծաղը. դրանք կրկնակի

ծանրաբեռնվածությամբ են աշխատում, որպեսզի երեխային ապահովեն  նոր կարմիր բջիջներով քայքայվածների փոխարեն:

Որքան մեծ է  ընկերքի թափանցելիությունը, այնքան ավելի շատ հակամարմիններ կթափանցեն պտղի մոտ,  ավելի շատ էրիթրոցիտներ կքայքայվեն, և այդքան ավելի ուժեղ կլինի անեմիան: Ընկերքի թափանցելիությունը կարող է մեծանալ գեստոզի, բարձր ճնշման,  շաքարային դիաբետի և այլ դեպքերում:

Մանկիկի մոտ հիվանդության հիմնական նշաններն են` անեմիա, դեղնություն, լյարդի և փայծաղի մեծացում: Արյան մեջ բարձր է բիլիռուբինի և լյարդի ֆերմենտի մակարդակը:

Ռեզուս-կոնֆլիկտի բարդության աստիճանը.

  • Ռեզուս-կոնֆլիկտի թեթև աստիճանի  դեպքում նորածնի մոտ կարող է և չլինել ոչ անեմիա, ոչ դեղնություն, միայն բարձր կլինի արյան բիլիռուբինի մակարդակը:
  • Միջին աստիճանի դեպքում բիլիռուբինի բարձր մակարդակից բացի երեխայի մոտ կլինի նաև դեղնություն կամ անեմիա:
  • Ծանր դեպքերում, որոնք հազվադեպ են առաջանում,  բիլիռուբինի չափազանց բարձր մակարդակը կարող է  վնասել գլխուղեղը. զարգանում է այսպես կոչված միջուկային դեղնություն կամ բիլիռուբինային  էնցեֆալոպատիա:

Շարունակելի

Նյութն ըստ mama.ru կայքի

Գովազդ