Ինչպե՞ս է ազդում ռեզուս-կոնֆլիկտը երեխայի վրա-մաս 2

Խնդիրներ

Երեխայի բուժման մեթոդները

Զարգացած ռեզուս կոնֆլիկտով և հեմոլիտիկ հիվանդությամբ ծնված երեխաները ինտենսիվ բուժման կարիք ունեն, նրանց երբեմն վերակենդանացման բաժին են պառկեցնում: Բուժման համար կիրառվում է.

  • Ֆոտոթերապիա- ուլտրամանուշակագույն լամպի լույսով ճառագայթում

Երեխայի բուժման մեթոդները

Զարգացած ռեզուս կոնֆլիկտով և հեմոլիտիկ հիվանդությամբ ծնված երեխաները ինտենսիվ բուժման կարիք ունեն, նրանց երբեմն վերակենդանացման բաժին են պառկեցնում: Բուժման համար կիրառվում է.

  • Ֆոտոթերապիա- ուլտրամանուշակագույն լամպի լույսով ճառագայթում

Արյան կամ էրիթրոցիտային զանգվածի փոխներարկում` քայքայված էրիթրոցիտների փոխարինման համար

  • Դեղերի ներարկում էրիթրոցիտների քայքայումը նվազեցնելու և տոքսիկ նյութերի դուրսբերման համար:

Փոքրիկի ծանր վիճակի դեպքում արյան փոխներարկում կարող է կատարվել  մինչև ծննդաբերությունը` հատուկ մեթոդի միջոցով:

Կրծքով կերակրումը ռեզուս կենֆլիկտի դեպքում

Նախկինում ռեզուս-ֆակտորի դեմ համկամարմիններ ունեցող մայրերին արգելում էին փոքրիկին կրծքով կերակրել: Ներկայում աշխարհում միտում կա հնարավորինս  պահպանել կրծքով կերակրումը:

Ռեզուս-կոնֆլիկտային մայրիկներին սկզբնական շրջանում չի կարելի կրծքով կերակրել մանկիկին այն դեպքում, եթե երեխան ծնվել է հեմոլիտիկ հիվանդությամբ, անեմիայով և դեղնությամբ: Նման պարագայում փոքրիկին մանրակրկիտ կուսումնասիրեն մասնագետները և որոշում կկայացնեն: Դեղնության անցնելուց և անալիզների կարգավորվելուց հետո երեխային կարելի է և  պետք է կերակրել կրծքով:

 

Այս թեմայով կարդացեք նաև`

Ինչպե՞ս է ազդում ռեզուս-կոնֆլիկտը երեխայի վրա-մաս 1

Նյութն ըստ mama.ru կայքի

Գովազդ