Ամերիկացի կենսաբանը բացատրել է նորածինների գիշերային անքնության պատճառները

Խնդիրներ

Հարվարդի համալսարանի կենսաբան Դեյվիդ Հեյգը առաջարկել է նոր բացատրություն, թե ինչու նորածինները չեն քնում գիշերը: Նա կարծում է, որ դա էվոլյուցիոն ռազմավարություն է, որի նպատակն այն է, որ տարիքային տարբերությունը երեխաների միջեւ շատ փոքր չլինի: Ինչ է տեղի ունենում, երբ մայրը երեխային ավելի հաճախ է կերակրում գիշերը:

Այս ժամանակահատվածը հատկապես կարեւոր է կանոնավոր լակտացիա` կաթնարտադրություն ստեղծելու համար, որն ապահովում է երեխային ավելի հաճախակի կրծքով սնուցելը` հատկապես գիշերը: Հորմոնները, որոնք ապահովում են լակտացիան, մշակում է երիտասարդ մայրերի հղիանալու շանսերի նվազեցման մեխանիզմը, ըստ որի՝ առաջին-երկու տարում կնվազի փոքրիկի մրցակից` եղբայր կամ քույր ունենալը: Այս մեխանիզմը շատ պարզ է. առաջին 1,5 տարվա ընթացքում դեռեւս չի վերականգնվում կերակրող մոր ամսական ցիկլը, այլ կերպ ասած՝ ձվաբջիջը չի հասունանում եւ բեղմնավորման պատրաստ չի լինում:

Միեւնույն ժամանակ, բնության տեսանկյունից ելնելով, ինչքան շատ են երեխաները, այնքան հավանականությունն ավելի է, որ նրանցից մեկը կարող է հասնել մինչ վերարտադրողական տարիքը: Սակայն երբ մայրը խնամում է միայն մեկ երեխայի, նրա գոյատեւման հնարավորությունները կտրուկ մեծանում են:

Ծննդաբերության միջեւ ընկած ընդմիջումը երկու ծայրահեղությունների միջեւ հավասարակշռության ինքնատիպ արդյունք է: Եվ երբ երեխան գիշերը լացով արթնացնում է մորը, որպեսզի նա հերթական անգամ կերակրի իրեն, նա հանդես է գալիս որպես միջծննդյան ընդմիջման երկարության կարգավորող: Պրոֆեսոր Հեյգը կարծում է, որ երեխայի էվոլյուցիոն առավելությունը, ում մայրը կերակրում է օրվա ցանկացած ժամի, եղել է «էական»: Այն որոշվել է հենց մյուս երեխաների ի հայտ գալու ձգձգմամբ՝ դրանով իսկ հնարավորություն տալով նախապատմական ժամանակներում պայքարել սակավ ռեսուրսների դեմ: Չնայած այլ մասնագետներ նրան առարկում են, մասնավորապես մարդաբան Ջեյմս Մաքքեյնը, ով կարծում է, որ բնությունը միայն ձգտել է, որ երեխան պատշաճ կերպով սնված լինի:

Մինչեւ վերջերս բժիշկները փորձում էին հասնել նրան, որ մայրերը կերակրեն երեխաներին ըստ ռեժիմի` յուրաքանչյուր երեք ժամը մեկ անգամ: Այսօր արդեն ապացուցված է, որ դա կարող է հանգեցնել լակտացիայի կրճատման` հատկապես, եթե հորմոնալ գործընթացները բավականաչափ ուժեղ չեն: Ավելին, իմունային, նյարդային, մարսողական, շնչառական եւ սրտանոթային համակարգերի հաջող ձեւավորման համար անհրաժեշտ է, որ երեխան ստանա կրծքի կաթ եւ ֆիզիկական շփում մոր հետ, երբ որ նա արտահայտի դրա անհրաժեշտությունը:

Աղբյուրը` http://galatv.am/

 

Գովազդ