Ինչու՞ են որոշ նորածիններ առանց դադարի լաց լինում, եթե առողջ են

Խնդիրներ

Նորածնային լացկանությունը, որի ծայրահեղ դրսեւորումը կոչում են «կոլիկ», հատուկ է թե տղաներին, թե աղջիկներին: Դա մի տերմին է, որն օգտագործում են՝ նկարագրելու համար երեխայի անկառավարելի լացը առողջ վիճակում: Այն, որպես կանոն, սկսվում է 2-4 շաբաթականում եւ ավարտվում 3-4 ամսականում:

Արդեն 50 տարուց ավելի է՝ գիտնականները փորձում են գտնել դրա պատճառը կամ հիմնավորումը, բայց այդպես էլ չեն կարողանում վերջնական պատասխան տալ:

Ամենատարածված տեսությունն այն է, որ  այդ շրջանում սկսում է ձեւավորվել երեխայի աղեստամոքսային համակարգի աշխատանքը, ինչի հետեւանքով սկսվում են փորիկի հաճախակի ցավեր, որոնք պայմանավորված են կաթի բաղադրիչներով: Փոքրիկի օրգանիզմը կարող է դժվարությամբ մարսել կաթի որոշ տարրեր, կամ պարզապես ալերգիա ունենա:

Որոշ մասնագետներ, սակայն, առաջ են քաշում այլ պատճառներ, ինչպես օրինակ՝ երեխայի նյարդային համակարգի ձեւավորումը:

Եթե դուք փորձում եք գլուխ հանել այդ լացից, նկատի ունեցեք, որ դա ձեր մեղքով չէ: Երեխան չի կարող վնասել իրեն այդ լացով: Դա մի փուլ է, որն անցնում է, պարզապես ժամանակ է հարկավոր:

Գովազդ