Փորկապություն կամ փորլուծություն. ինչպե՞ս պետք է գործեն փոքրիկի աղիքները

Խնդիրներ

Երեխայի  առողջ և արագ աճի հիմնական գրավականը լավ մարսողությունն է: Հետևաբար, ծնողների առաջնահերթ մտահոգությունն է՝ երեխաներին կերակրել այնպես, որ մարսողությունն ընթանա սահուն ու առանց խնդիրների:

Փոքրիկների մոտ կղանքը դուրս է գալիս օրական 2-4 անգամ, իսկ նորածինների մոտ՝ գուցե նաև ամեն սնվելուց հետո:  Եթե երեխայի մոտ նկատվում է նորմայից շեղում՝ լուծ կամ փորկապություն, պետք է դիմել մանկաբույժի:

Անկանոն մարսողության խնդիրներ

Մարսողության անկանոն դրսևորումը ֆունկցիոնալ բնույթ է կրում և չի վտանգում փոքրիկի կյանքը: Հաճախակի կրկնվող՝ փրփրանման և թթու հոտով լուծը կարող է անցողիկ lactase հիվանդության ախտանիշ լինել:  Եթե  երեխայի կղանքի մեջ հեղուկի պարունակությունը շատ է, հարկավոր է որոշ ժամանակ նրան չկերակրել կաթով: Անհրաժեշտ է բժշկի հետ խորհրդակցելուց հետո անցնել հատուկ դիետիկ կերակրման:

Փորկապություն սովորաբար առաջանում է աղիքների ոչ նորմալ գործունեության հետևանքով: Փորկապության դեպքում կարող է զարգանալ աղիքային միկրոֆլորայի անհավասարություն՝ առաջացնելով ավելի լուրջ խնդիր: Այս դեպքում անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել: Կարելի է հոգնա անել՝ աղիքները մաքրելու համար, սակայն  3 օրվա ընթացքում միայն 1 անգամ եւ բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Լուծողականը նույնպես պետք է նշանակի բժիշկը:

Շատ արդյունավետ մեթոդ է մարմնամարզությունը, որովայնի մերսումը, լողը: Կարելի է ավելացնել երեխայի լոգանքի հաճախականությունը:

Որպես կանոն՝ շատ օգտակար է բանջարեղենային սնունդը, այն նպաստում է աղիքների կանոնավոր գործունեությանը:

 

Աղբյուրը՝ mama.ru

Գովազդ