Փորկապություն. ե՞րբ է առաջանում, որո՞նք են ախտանշանները և ինչպե՞ս օգնել փոքրիկին

Խնդիրներ

Հարցերին պատասխանում է  Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Լուսինե Գրիգորյանը: 

 

Ո՞ր դեպքում է առաջանում փորկապություն

 

Երեխայի աղիքների՝ 72 ժամից ավելի չգործելը համարվում է փորկապություն: Փորկապության առաջացման տարբեր պատճառներ կան: Առավել հաճախ փորկապություն լինում է արհեստական սնունդ օգտագործող երեխաների մոտ: Փորկապություն կարող է առաջանալ աղիքների հետ կապված մի շարք հիվանդությունների դեպքում նաեւ:

 

Որո՞նք են ախտանշանները

 

Աղիքների 72 ժամից ավելի չգործելն ախտանշան է, որ երեխան ունի փորկապություն:

 

Ինչպե՞ս կանխարգելել և ի՞նչ  սնունդ մատուցել

 

Խորհուրդ ենք տալիս կրծքով սնուցել, քանի որ մայրական կաթը հեշտ է մարսվում և փորկապության հակում չի առաջացնում: Ավելի մեծ տարիքի երեխաների համար` օգտագործել բուսական ծագման սնունդ, բջջանքով հարուստ, որը կօգնի աղիքներին գործել:

 

Ինչպե՞ս օգնել երեխային

 

Փորկապության դեպքում, եթե երկար ժամանակ չեն գործում աղիքները, բժշկի նշանակմամբ, կարելի է օգտագործել մոմիկներ:

 

 

 

 

 

 

Գովազդ